10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը՝ մնալու ամենաառաջադեմ և ազդեցիկ կուսակցությունը. Շարմազանով /վիդեո/

՛՛Դժվար էր, հեշտ չէր: Այս տարվա ընթացքում ունեցանք թե նվաճումներ, թե թերություններ, ինչու չէ նաև կորուստներ՛՛,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո ամփոփելով անցնող տարին` ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Տարին ՀՀԿ-ի համար հագեցած էր, սակայն կուսակցությունն այս տարին ևս ավարտում է որպես ՀՀ առաջատար և ծանրակշիռ քաղաքական ուժ: ՛՛Դա է ցույց տալիս և աշխատանքներն ԱԺ-ում և ՏԻՄ ընտրությունները, որտեղ 68 տոկոսով հաղթել է ՀՀԿ-ը՛՛:

Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը՝ մնալու ամենաառաջադեմ և ազդեցիկ կուսակցությունը, համոզված է իշխող ուժի խոսնակը: ՀՀԿ-ի գերնպատակը ՀՀ-ի և Արցախի անվտանգության պահպանումն է: ՛՛Հունվարյան, ապա օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ պատերազմը դեռ չի ավարտվել, մենք գործ ունենք մի երկրի հետ, որն առաջնորդվում է միջնադարյան բարքերով:

Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ վտանգի պարագայում մենք կարող ենք միավորվել՝ մի կողմ դնելով մեր բոլոր տարաձայնությունները, մենք բոլորս հայտվեցինք մի խրամատում: Սա մեր թիվ մեկ ձեռքբերումն է՛՛:

Կորուստը “մեր հերոս տղաների” կյանքն էր: ՛՛Փառք ու պատիվ նրանց, որոնց շնորհիվ Հայաստանում կա խաղաղություն՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ