08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միքայել Մելքումյան, Արծվիկ Մինասյան, Հրանտ Բագրատյան /վիդեո/

Կառավարությունը նոր է ձևավորվել և այն գործում է ընդունված ծրագրի համաձայնայն, այսպես գնահատեց Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը ՀՀԿ խոսնակը` ընդգծելով` քաղաքական մեծամասնությունը հավատում է կառավարությանը: Անդրադառնալով կառավարության բացթողումներին և թերացումներին.

՛՛Բացթողումները բոլորինս են: Այն, որ Հայաստանում դեռևս կան աղքատներ, գործազուրկներ, արտագաղթի միտումներ, բոլորիս թերությունն է, բայց դրա համար պետք է ոչ թե գեղեցիկ խոսել, այլ ծրագրեր մշակել ու ներկայացնել, որը մեր ընդդիմադիր գործիչներից շատերը չարեցին:

Բացառություններ կային, ես կարող եմ անուններ նշել՝ Միքայել Մելքումյան, Արծվիկ Մինասյան, Հրանտ Բագրատյան, ես որպես ԱԺ փոխխոսնակ՝ չեմ լսել առարկայական կոնկրետ այլ առաջարկներ՛՛: Այդ իմաստով “ընդդիմությունն ու ոչ իշխանական ուժերը հեռու են կատարյալ լինելուց”:

Որևէ առանձին բացթողում Ազգային ժողովի փոխնախագահը չմատնանշեց, իսկ դրական ձեռքբերում համարեց Կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ բանակցությունների միջոցով ձեռքբերված վերջնական արդյունքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ