28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ցույց տվեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առաջնորդն է /վիդեո/

ՀՀԿ-ի համար առաջնային  խնդիրներ են մնում ԼՂՀ-ի ու Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, նա նշեց, որ հնարավոր է 2015-ին ևս մեկ եվրոպական երկիր ընդունի ցեղասպանությունը ժխտողականության դեմ բանաձև: 

Ըստ նրա՝ այս առումով այս տարի ուշագրավ էր  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովում: ՛՛Այնտեղ նախագահը ահնդես եկավ որպես համահայկական առաջնորդ, ազգային պետական գործիչ, և անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին՝ ցույց տվեց ադրբեջանակն պրոպագանդայի կեղծ լինելը՛՛,-ասաց Շարմազանովը: Նա շեշտեց, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների, համանախագահների հանդիպումները ցույց տվեցին, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով և Մինսկի խմբի միջոցով: ՛՛ՀՀ նախագահը ցույց տվեց, որ նա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առաջնորդն է…՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ