Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անունով փողոց կանվանակոչվի
Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշ փողոցների ու թաղամասերի անվանակոչության առաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որը կոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերջինիզ» լրատվական կայքը: Բիթլիս քաղաքի մի քանի փողոցների հետ միասին կանվանափոխվի նաև Սափքոր փողոցը՝ կոչվելով Վիլյամ Սարոյանի փողոց: Աղբյուրի համաձայն […]





































