08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՌԴ դեսպանը դիմել է հայ ժողովորդին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ ցավակցել տուժածների հարազատներին: Որեւէ նորմալ մարդու գիտակցության մեջ չի տեղավորվում այս հանցավոր արարքը: Նման գազանությունները արդարացում չունեն: Նրանք ոչ ազգություն ունեն, ոչ էլ պետական պատկանելություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները կիսում են եղբայրական հայ ժողովրդի կորստի ցավը ու սգում են նրա հետ:

Վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայկական ու ռուսաստանյան իրավապահ մարմիններն համատեղ հետաքննություն են վարում: Այն անկողմնակալ ու համապարփակ կլինի: Ես դրանում կասկած չունեմ:

Հայ-ռուսական բարեկամության բազմադարյա պատմության մեջ եղել են բարդ էջեր, սակայն մենք մշտապես համատեղ ուժերով հաղթահարել ենք դժվարությունները, միմյանց աջակցելով: Հավատում եմ, որ հիմա էլ այդպես կլինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ