Եվս երկու նախարարություններ կմիացվեն. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները: Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչեւ գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը: Թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում՝ դեռ հայտնի չէ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:





































