19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճիվաղը պետք է պատժվի Հայաստանում.բողոք նախագահականի մոտ /վիդեո/

Այս պահին  Նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ և ” Դեմ եմ” նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում: Ացիայի մասնակիցների հնչեցրած հիմնական պահանջը մեկն է` ռուս ճիվաղը պետք է դատապարտվի մեր երկրում:

Իրենց ելույթներում ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց չեն բավարարում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի լղոզված տեքստերը.” Ոչ միայն նախաքննությունը ու դատավարությունը պետք է իրականացվի Հայաստանում, այլ նաև այդ ճիվաղը պետք է պատիժը ամբողջապես կրի մեր երկրում”,-նշեց Արսեն Մանուկյանը:

”Ի՞նչով է այս տականքը տարբերվում Ռամիլ Սաֆարովից: Վալերիկ կոչվածը նույնիսկ ավելի վատն է: Սաֆարովը կացնահարեց քնած հային Հունգարիայում, իսկ այս ճիվաղը քնած գնդակահարեց մի ամբողջ քնած ընտանիքի Հայաստանում”,-հայտարարեց Դավիթ Մանուկյանը: 

 ”Եթե ազգին պահելը նացիզմ է, ապա ես պատրաստ եմ նացիստ համարվել”,-բղավեց ”Դեմ եմ” նախաձեռնության անդամներից մեկը:

Հավաքվածները վճռական են տրամադրված ու պահանջում են հարգել մեր երկրի օրենքները:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ