Հանրային խորհուրդը ցավակցություն է հայտնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
ՀՀ հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած արյունալի ահաբեկությունը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ցանկացած ոտնձգություն ենթակա է դատապարտման, իսկ կրոնական, քաղաքական շահերի ու գաղափարախոսության պաշտպանության նման ծայրահեղ դրսևորումները չարիք են ողջ մարդկության համար: Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, […]





































