09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պերմյակովը խորացրեց կասկածները. Ժամանակ

Երեկ Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, որտեղ դրվագ է Վալերի Պերմյակովի հարցաքննությունից։

Պերմյակովի հարցաքննության դրվագի տեսանյութը, ըստ “Ժամանակի” կասկածներ է խորացնում հասարակության մեջ ոչ թե նրա հանդեպ քննչական գործողությունների լիարժեքության կապակցությամբ, այլ այն կապակցությամբ, որ Պերմյակովը Գյումրիի ողբերգական դեպքի միակ կամ հիմնական դերակատարը չէ։ հասարակությունն այս կապակցությամբ հարցեր ուներ արդեն իսկ դեպքի մանրամասներին տեղեկանլուց հետո, եւ այդ կասկածները խորացրեց տարածված տեսանյութը, որտեղ կասկածյալի դեմքն արտահայտում էր զարմանալի հանգստություն, մեղքի գիտակցման գրեթե կատարյալ բացակայություն։ 

Յոթ մարդ, այդ թվում՝ քնած երեխաներ գնդակահարած ու սվինահարած մարդը ոչ միայն տասը օր, այլ նույնիսկ 10 տարի հետո անգամ հազիվ թե կարողանա հասնել դեմքի այնպիսի հանգստության ու հանդարտության, ինչպիսին Պորմյակովի դեմքն է հարցաքննության մասին տեսանյութում։ Եվ սա վերստին խորացնում է կասկածները, որ նա ընտանիքը ոչնչացրել է բացարձակապես ոչ աֆեկտի պայմաններում, այլ միանգամայն գիտակցված, սառնասրտորեն, նպատակային։  Կամ Ավետիսյանների ընտանիքը ոչնչացնողն իսկապես լիովին այլ անձ է եղել, եւ Պերմյակովն ուղղակի որպես պատասխան տվող է այս դեպքում։

Քիչ հավանական է թվում նաեւ ոչ ադեկվատության, այսպես ասած՝ մտավոր հետամնացության տարբերակը

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ