Դեսպանը հանձնեց հավատարմագրերը
Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` “Բելվեդերյան” պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն: Նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը և Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ: Շնորհավորելով և ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին […]





































