Որ դեպքում կհարուցվի 3-րդ քրեական գործը
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հարցրեց, որ եթե քրգործի շրջանակներում որոշվում և քրգործ է հարուցվում սահմանի խախտման համար և պարզվում, որ ծառայությունը կատարող անձը ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունը, արդյոք կունենա իր ազդեցությունը ձերբակալման իրավազորության հետ կապված, այսինքն՝ պարտավոր էին փոխանցել ու չի փոխանցել և պետք է արդեն գործը փոխանցվի հայ իրավապահներին:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նկատեց, թե հենց դա էլ ամենակարևոր հանգամանքն է: ՛՛Ուղղակի առիթներ շատ եմ ունեցել խոսել, որ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին, բայց անհրաժեշտ է հիմքեր ունենալ, որովհետև մեր իրավասության հարցը պետք է մինչև վերջ պարզենք: Պետք է տեսենք՝ արդյոք ՌԴ մարմիններին հանձնելու փաստը տեղի է ունեցել իրավական և միջազգային պայմանագրին համաձայն, արդյոք պայմանագրերի կողմերից խախտել է, կամ ոչ պատշաճ է կատարել, հանգեցրել է անձի օրինական կամ ապօրինի տրամադրության տակ հայտնվելու հարցը, սրանք կոմպլեքս հարցեր են, այս հարցերի պատասխանի դեպքում կարող ենք սպառիչ խոսել անձի փոխանցման և մյուս հարցերի մասին՛՛,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, թե կարո՞ղ ենք փաստել, որ այդ հարցերի պատասխանից կախված է անձին ուղիղ փոխանցման պարտավորությունը: Գևորգ Կոստանյանը հաստատեց: