20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անհավանական եմ համարում, որ Ադրբեջանը կգնա պատերազմի. Շարմազանով /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, անդրադարձ է եղել սահմանային միջադեպերին, անվտանգության խնդիրներին: Շարմազանովը նշեց, որ այս օրերին թշնամին ակտիվացել է, սակայն հայկական զինված ուժերը ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին:

՛՛Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որ լկտիաբար մերժում է բանակցություններում առկա սկզբունքը, խաղաղ կարգավորումը: Գործը հասել է նրան, որ մեր ՛՛հարևանը՛՛ Գերմանիայի կանցլերի հետ տեղի ունեցած ասուլիսը պաշտոնապես կեղծում է: Ադրբեջանը շարունակում է կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությունը: ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը մնում է անվտանգության հարցը, առանց որի հնարավոր չէ խոսել ոչ պետության զարգացումից, ոչ էլ ժողովրդավարությունից՛՛,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը միաժամանակ վստահ է, որ սա պատերազմի վերսկսում չի նշանակում: ՛՛Գործնականում անհավանական եմ համարում, որ Ադրբեջանը կգնա նման ավանտյուրայի՝ այսինքն՝ պատերազմի՛՛:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ