17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հիասթափեցրեց

”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսի սկզբում հայտարարեց.” Հիասթափությունների այս աշխարհում ես այսօր էլ կհիասթափեցնեմ Ձեզ, հարցերին կպատասխանեմ ուրբաթ օրը ժամը 4-ին: Այսօր ես միայն կընթերցեմ իմ ուղերձը ուղղված հայ ժողովրդին”: Արհամարհելով լրագրողների հարցերն ու բողոքը` Հովհաննիսյանը ասաց.”Ով ուզում է թող գրի կամ տեսագրի, ով չի ուզում թող հեռանա: Ես հարցերի չեմ պատասխանելու: […]

Ուռուցքաբանական ախտորոշման եւ բուժման նոր մակարդակ

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ   Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման  երկարաժամկետ ծրագիրը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։   Ծրագրի առաջին  փուլում իրականացվում է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը։ Օրերս կենտրոնի շինհրապարակ կատարած […]

Մայդան` Կովկասյան ձեւով. ով եւ ինչպես է հեղափոխություն անում /վիդեո/

“Pravda.Ru”-ի եթերում հյուրընկալվել է հայ քաղաքագետ Արման Բոշյանը, ով խոսել է Անդրկովկասի երկրներում հնարավոր բողոքի շարժումների մասին: Քաղաքագետն անդրադարձել է ԽՍՀՄ փլուզումից հետո Անդրկովկասում տիրող իրավիճակին, դրա հետեւանքներներին ու հասարակ ժողովրդի մոտեցմանը, խոսել է այսօր` 20 տարի Անդրկովկասում տիրող իրավիճակին: Նշենք նաեւ, որ հարցազրույցը թեեւ տեղի է ունեցել նախորդ տարվա ամռանը, սակայն արդիական է նաեւ […]

Ժայռաբեկոր է փլուզվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի երեկոյան Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-30-րդ կմ հատվածում տեղի է ունեցել  ժայռաբեկորի փլուզում, որի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի: Այս պահին Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ

      Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն      

Փետրվարի 20-ին

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն […]

Գրքի հերթ են կանգնում….

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2015 թվականի  փետրվարի 19-21-ը կազմակերպում են Մանկապատանեկան գրքի երևանյան 11-րդ տոնավաճառը: «Արդեն ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը , հանրությանը ծանոթացնելու ՀՀ հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան  Տոնոյանը: […]

Սկանդալ. Պուտինն ու Պորոշենկոն վիճել են, գոռացել իրար վրա. ԶԼՄ-ներ

Գերմանական Der Spiegel-ի տվյալներով` Մինսկում “Նորմանդական քառյակի” բանակցությունների ժամանակ իրավիճակը բավական լարված է եղել, եղել է մի պահ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սկսել են վիճել, անցել են “դու”-ի եւ անգամ գոռացել են իրար վրա: Միեւնույն ժամանակ, ըստ թերթի, այս միջադեպը շատ արագ է հարթվել: Ընդ որում, գերմանական հանդեսը գրել […]

Ավելի լուրջ է

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ վերջին ներքաղաքական զարգացումներն ուղղակի “ներընտանեկան կռիվ” չեն, այլ ավելի լուրջ խնդիր է: Նրա խոսքով՝ այս համակարտությունն իսկապես սահմանադրական բարեփոխումների հետ է կապված: “ԲՀԿ-ն համաձայնություն չի տալիս ՀՀԿ-ին սահմանադրական փոփոխությունների հարցում, իսկ նախագահն իր ելույթում ևս ԲՀԿ-ի համաձայհն չլինելու հարցն էր դրել, ու այդ փոփոխությունները ՀՀԿ […]

Քո Սուրբ ձեռքերի մեջ եմ հանձնում աշխարհն Հայոց և Ազգս Հայոց

Փառք Քեզ Հայր հզոր, Արարիչ Աստված,Քո Սուրբ ձեռքերի մեջ եմ հանձնում աշխարհն Հայոց և ԱզգսՀայոց,Հայոց աշխարհին խաղաղություն տուր,Իսկ Ազգիս Հայոց` Լույս և Զորություն: Թող աշխարհն Հայոց լինի դրախտավայր,Իսկ ազգս Հայոց արարի այնտեղ,Իշխանությամբ իր աշխարհը սիրի` ազգն արարչագործ,Եվ ամեն մի հայ աշխարհում ցրված,Թող վերադառնա հողն Արարատյան` Երկիրն Ավետյաց,Թող ամեն մի հայ զգա իրեն տեր, սիրով արարի,Իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի