14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էդ էր պակաս, որ ժողովուրդը հիասթափվի. Լևոն Մարտիրոսյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը, ասաց, թե հնարավոր չէ հարաբերությունները արհեստականորեն սրել և հասցնել այդ վիճակին, եթե այդ հակասությունը չկա:

«Հաշված օրերի ընթացքում չի կարելի բերել հասցնել այդ վիճակին»,-ասաց Վարդան Խաչատրյանը, ապա շարունակեց, թե այդ հակասությանը հանգուցալուծում չի կարող լինել, եթե այդպիսի լարված վիճակում զանգվածային առճակատում տեղի չի ունեցել:

«Եթե կիրառական առումով այս առճակատումը շարունակություն չունենա, ուրեմն ապագայում էլի նույնպիսի իրավիճակ կլինի: Եթե ես լինեի ԲՀԿ-ի ղեկավարության տեղը, բացահայտ ակտիվություն, որը կբերի առճակատման, չէի անի: Նախ այն պատճառով, որ իրականությունն ու հաշվարկներն այլ էին»,-ասաց Վարդան Խաչատրյանը:

Վարդան Խաճատրյանի պատկերացմամբ` Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի կարող դուրս գալ, որովհետև ամեն ինչ այնքան կապված է իրար, որ քաղաքականությունից նրա դուրս գալը կնշանակի հետընթաց.

«Ժողովրդի մեջ հիասթափություն կլինի, բայց դա կլինի ոչ թե հենց ԲՀԿ-ից, այլ ուղղակի հիասթափություն, քանի որ ժողովուրդն ինչ-որ հանգուցալուծման էր սպասում»:

Ասուլիսի մյուս մասնակից, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ասաց, թե շատ հանգիստ է վերաբերվում «այդ ամեն ինչին»:

«Լավ կլինի, որ ժողովուրդն էլ հանգիստ ընդունի և շատ ծանր չտանի, քանի որ քաղաքականություն է և քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Այն ինչ տեղի է ունենում, դա լավ է ժողովրդավարության առումով: Այն, որ քաղաքական գործիչները պետք է պատասխանատու լինեն իրենց ընտրողների համար, դա կարևոր և անհրաժեշտ է»,-հայտարարեց Լևոն Մարտիրոսյանը:

Լևոն Մարտիրոսյանն ասաց, թե Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին պետք է շատ լուրջ վերաբերվել, և անձամբ ինքը շատ լուրջ է վերաբերվում, հատկապես այն մասին, որ փողը քաղաքականության մեջ որոշիչ լինել չի կարող:

Իսկ ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի ելույթին. «Ես այն չեմ մեկնաբանել և չեմ էլ պատրաստվում մեկնաբանել»,-ասաց: 

Հարցին, թե ժողովուրդը չի հիասթափվել այս ամենից, Մարտիրոսյանը պատասխանեց` էդ էր պակաս, որ ժողովուրդը հիասթափվի:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ