03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Սեյրան Օհանյանը նոր մանրամասներ է ներկայացրել

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խնդրեց ՊՆ Սեյրան Օհանյանին անդրադառնալ օրեր առաջ Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքին. ՛՛Իրոք խոսքը գնում է մի ցավալի երևույթի մասին, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին Ռազմական ինստիտուտում, երբ սպորտհրապարակում գտել էին Հայկազ Բարսեղյանի դին՝ կախված վիճակում, իրականության մեջ փաստերն ու իրողությունը խեղաթյուրված են. […]

Վերաբացվել է Երևանի համար 1 մանկապարտեզը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել են Երևանի համար 1 մանկապարտեզ՝ ծանոթանալու վերաբացված նախադպրոցական կրթօջախի աշխատանքային պայմաններին։ «Մանկապարտեզը մի քանի տարի առաջ շենքային շատ վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը. գրեթե բացակայում էր տանիքը, ինչի պատճառով ոչ միայն անձրևաջրերը, այլև բազմազան  միջատներ՝ ընդհուպ կարիճներ […]

“Դուք ինձանից չեք ազատվի, ես հետապնդելու եմ”

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ Արարատը մշակութային  ժառանգություն ճանաչվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նման առաջարկություն նա արեց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:  ՛՛Երբ հռչակվեց հռչակագիրը համայն հայության, այս համատեքստում առավել ևս ՀՀ կառավարությունը պետք է մեր իրավունքներին սատար կանգնի, հետապնդի այս հարցը՛՛: Ըստ պատգամավորի՝ հատկապես այս տարի պետք է այս գործընթացն […]

Գոմում այրվեցին մայրս, տատս, իմ բոլոր բարեկամները. Այդ պահից ես դարձա ընդհանրապես որբ…

Արամ Սերոբի Գրիգորյանի պատմությունը Խասգյուղ,  Մշո գավառ, 1904 թ. Դավիթ Գրիգորյանը ներկայացնում է իր հոր` Արամ Սերոբի Գրիգորյանի «Իմ վրեժը» խորագրով պատմությունը: Այստեղ նկարագրվում է, որ Մուսաբեգի հրոսակները եկել, շրջապատել են իրենց հարազատ Խասգյուղը, իսկ հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչել ոստիկանություն` իբր ժողովի: Հաջորդ օրը ճամփեզրի մոտի ձորակը լցված է եղել գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: […]

Պատգամավորը բարձրաձայնեց ՛՛ատկատների՛՛ մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցն ուղղված էր Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ով սակայն նիստին բացակայում էր: Պատգամավորը դժգոհեց, թե ինչու գոնե տեղակալի մակարդակով ներկայացուցիչ չկա, ինչպես օրինակ՝ ՎՊ հաշվետվության դեպքում էր, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն ներկայացել էր ՛՛երրորդական անձ՛՛: Այդուհանդերձ նա հարցը հնչեցրեց՝ անկնկալելով որևէ մեկի պատասխանը: Ըստ պատգամավորի՝ […]

Զապի ու Վարդան Պետրոսյանի դեպքերը չի կարելի համեմատել

՛՛Շատ եմ ցավում, որ նման դեպք է եղել: Համապատասխան քննություն է, որը պետք է իրականացվի, որը որոշակի պարզություն կմտցնի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ խոսելով Բերձորի դեպքերից: Նախարարը նախընտրեց առանց փաստերի չգնահատել ԼՂՀ ոստիկանության պահվածքը: Պնդմանը, թե տարածված տեսանյութ կա, Մանուկյանն ասաց, թե ինքը տեսանյութով չի կարող գնահատական տալ:Հարցին, թե […]

2003-2012 թվականներին միջինը 750 միլիոն դոլար փողերի լվացում է եղել. Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Համաշխարհային ֆինանսական ազնվության կազմակերպություն գոյութունի ունի, որտեղ հավաքված են շատ լուրջ մասնագետներ, ովքեր ուսումնասիրում են ամբողջ աշխարհում տարբեր հաշվարկներ, բանկային հաշվարկներ, տարբեր երկրներում ֆինանսական հոսքերը և գնահատում, թե ամեն երկրում ինչքան կապիտալի արտահոսք կա: ՛՛Փողերի լավցման մասին է խոսքը, այսինքն՝ ապօրինի արտահոսքի՛՛,-նշեց նա: […]

Ուկրաինայի Ռադան Յանուկովիչին զրկել է նախագահի կոչումից

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունել է օրենք, որով առաջարկվում է զրկել երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի նախագահի պատվավոր կոչումից: “Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի Նախագահի կոչումից զրկելու մասին” օրենքին կողմ են քվեարկել խորհրդարանի նիստին մասնակցող 313 պատգամավորներից 281-ը, հայտնում է UNIAN-ը: Իր որոշումով Ռադան հաստատել է, որ Յանուկովիչը ինքնահեռացվել է սահմանադրական լիազորություններն իրականացնելուց և չի կատարում իր […]

՛՛Բարգավաճի՛՛ պատգամավորն էլ գարանտ էր կանգնած, այսօր թող գնա, տեր կանգնի

՛՛ԲՀԿ այդ պատգամավորը թող գնա ու նրանց տեր կանգնի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ Մարտուն Գրիգորյանը Գյումրիի դեպքերի ժամանակ ցուցարարների հետ հանդիպեց, իսկ հիմա այդ մարդկանց կանչում են ոստիկանություն, և պատգամավորը պետք է այդ մարդկանց կողքի լինի հիմա:  ՛՛Գյումրիում մի պրոցես էր գնում, երբ ոճրագործությունից ըմբոստացած ջահելությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի