12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Շնորհակալ են

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են բազմազավակ, բազմանդամ եւ կարիքավոր այլ ընտանիքների համակողմանի օժանդակությանը: Նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ:

Այս համատեքստում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Էրեբունի վարչական շրջաններից ընտրված առավել կարիքավոր թվով 70 ընտանիքի տրամադրվել է պարենային օժանդակություն:

Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի փոխանցմամբ` շահառուները շնորհակալությունն են հայտնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ իրենք մշտապես գտնվել են քաղաքապետարանի հոգածության ներքո, եւ նմանատիպ նախաձեռնությունների շարունակականությունը թեթեւացնում է իրենց առօրյա հոգսերը, հատկապես եթե ընտանիքում կան տարեցներ եւ երեխաներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ