06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ողբերգական ավտովթար Նորք-Մարաշում. 8 ամսական երկվորյակներից մեկը մահացել է

shamshyan.com-ը գրում է. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնել է, որ մահացած երեխան և վիրավորը 8 ամսական երկվորյակներ էին և բնակվում են Նորքի Այգիներ 228 տանը: Մահացած երեխան Արման Հարությունյանն էր, վիրավորը՝ Տիգրան Հարությունյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ