15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Եզդիական համայնքի հետ

Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանյի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ:

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և եզդիական համայնքի ներդրումը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ եզդիական համայնքը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:

Հանդիպմանը քննարկվեցին հայ և եզդիական համայնքային և ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը և ամրապնդմանը, Հայոց ցեղապսանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիներն անդրադարձան նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների ներքո ազգային և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման շուրջ քայլերի համադրմանը:
 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ