06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թեման պիտի փակենք արդեն. վարչապետը՝ Հրայր Թովմասյանին

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ սրա նպատակն է կոռուպցիոն ռազմավարության, նրա հիման վրա մշակված տարբեր ծրագրերի, միջոցառումների քննարկումն ու անցկացումը: 

Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն, ինչի համար կառավարությունը նամակով դիմելու է ԱԺ նախագահին, վերջինս էլ նամակով դիմելու է խմբակցություններին: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ ԱԺ նախագահն ինքնուրույն է ներկայացնելու հանձնաժողովի ներկայացուցիչների ցուցակն, քաղաքական առումով դա ճիշտ չէ, և եթե պետք է դիմել խմբակցություններին, լավ կլինի, որ միանգամից նամակով դիմեն խմբակցություններին, ոչ թե ԱԺ նախագահին: 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բացատրեց, որ որոշումն իրականում խմբակցություններն են կայացնելու, սակայն գործընթացն իրականացվելու է ԱԺ նախագահի միջոցով:  «Ես կարծում եմ, որ ճիշտ է ԱԺ նախագահի միջոցով, և կոռեկտ կլինի, և մեր մոտեցումը ճիշտ է: Եթե չեք պնդում»,-ասաց վարչապետը՝ ի պատասխան Թովմասյանի: 

Վերջինս հակադարձեց, թե տեքստում չի երևում՝ ԱԺ նախագահը դիմելու է, թե ոչ: «Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք անում, պարոն Թովմասյան, իմ կարծիքով՝ թեման պիտի փակենք արդեն»,-նշեց վարչապետը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ