10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քոչարյան Ռոբերտի հետ անգամ. չի վստահում հիմնադիր խորհրդարանին /վիդեո/

Ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը համաձայն չէ ՛՛100 ամյակն առանց ռեժիմի՛՛ շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Մեր դիտարկմանը, թե Սեֆիլյանը հայտարարում է, որ երկրի վիճակը սարդարապատային է և հարկավոր է հայ ժողովրդին մոբիլիզացնել ապրիլի 24-ին և պահանջել իշխանափոխություն, Հացպանյանը պատասխանեց. ՛՛ Իմ տեսակը չի կարող նման քայլը ընդունի, որովհետև ապրիլի 24-ը տարվա մեջ այն միակ օրն […]

“Տէր, լույս տուր էս ապուշներին, որ մարդիկ իրենց գոնե թրիքի տեղ դնեն”

Հունվարի 31-ին “Հիմնադիր խորհրդարանի” արցախյան ավտոերթի խափանման շուրջ շարունակվում է հասարակական-քաղաքական քննարկումը սոցցանցերում: Ներկայացնում ենք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մեկնաբանությունը: “Ավտոերթի ջարդը հունւարի 31-ին պատահականութիւն չէր ու դրանում ևս մէկ անգամ կհամոզուէք ծանօթանալով ներկայացուող փաստերին։ Առաջին շարքերում չէինք, բայց իրենց հետ էինք։ Ազգերն աւելի շատ ընդհանրութիւններ ունեն քան հակասութիւններ։ Սակայն ազգամիջյան յարաբերութիւններում, յաճախ, նախապատւութիւն է տրւում […]

Վրաերթ. տեղում մահացել է

Փետրվարի 2-ին, ժամը 07.53-ին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու. անհրաժեշտ է շտապօգնություն:Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:  Դեռևս չբացահայտված հանագամանքներում Սարկավագի փողոցի թիվ 85 տան դիմաց ՛՛Օպել՛՛ մակնիշի 24 ՏՏ 214 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Բ.-ը (ծնվ.1983 թ.) վրաերթի է […]

Զինվորի ոտքը հեռացրել են. օգնություն է անհրաժեշտ /վիդեո/

Զինվորի ոտքը հեռացրել են, նրան օգնություն է անհրաժեշտ /տեսանյութ/  Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա Մայիս Գեղամյանը զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական: […]

Ուր հասանք

Բերձոր՝ (1992թ. մայիսի 18) ու Բերձոր՝ (2015թ հունվարի 31) Պատերազմի տարիներին այս քաղաքը դարձավ մեր Հայրենիքի երկու մասերի բաղձալի վերամիավորման վայրը: Բնակավայրի ազատագրման օրը երկու կողմերի ջոկատները գրկախառնվում էին և լացում ուրախությունից. Բերձորը համարվում էր մասնատված Հայրենիքի միացման խորհրդանիշը: Այն այդպիսին էլ մնում էր … մինչև երեկ՝ 2015 թվականի հունվարի 31-ը: Երեկ այդ քաղաքը դարձավ […]

Էրդողանի նստավայրը` սուլթանական պալատ

Իր զբաղեցրած տարածքով աշխարհում ամենամեծ նախագահական նախագահական պալատը համարվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրը շուտով կունենա իր մզկիթն ու իմամը /մահմեդական հոգևորական/, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Թեմային անդրադարձած թուրքական ընդդիմադիր օրաթերթ «Ջումհուրիյեթ»-ը, Էրդողանի նստավայրին տալիս է «սուլթանական պալատ» որակումը: Նույն աղբյուրի համաձայն` նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահական պալատն ունենալու է իր […]

“Ապրիլի 24-ին չհամարձակվեք կրքեր բորբոքել, ջարդելու ենք, առանց նայելու, թե ով է”

“Կարծում եմ, որ նախախորհրդարանի հետ վերջերս բոլոր տեղի ունեցող այլանդակությունները մեկ նպատակով են` հասկացնել, որ Ապրիլի 24-ին չհամարձակվեք կրքեր բորբոքել, ջարդելու ենք, առանց նայելու, թե ով է: Եթե մեկը կա, ով իշխանափոխության որևէ ռեալ շանս բաց չի թողել 2008-ից ու նետվել ա բարիկադների, դրանցից մեկը ես եմ: Բայց… այդ օրը դեմ եմ ու չեմ զարմանա, […]

Եթե ազգը ծեծում է իր հերոսներին, ապա նա հերոսներ այլևս չի ունենա

1944թ. հուլիս 20-ի Հիտլերի դեմ անհաջող մահափորձից հետո անգամ գեներալ Լուդվիգ Բեքին ոչ միայն մատով չկպան, այլև չգնդակահարեցին: Նրան ինքնասպանության հնարավորություն տվեցին, քանի որ ազգը չի կարող սպանել իր հերոսներին: Բեքն արժանացել էր Երկաթե խաչի երկու շքանշանի: Իսկ մեզ մոտ ինչ-որ լակոտներ մահակ են բարձրացնում Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետի վրա, որովհետև նա համարձակվել է […]

Ավտովթար Հոռոմի մոտ. 9-ամյա երեխան տեղում մահացել է

Փետրվարի 2-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` ”ՎԱԶ 2109” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ”ՎԱԶ-2109” մակնիշի 05LU059 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված