26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիստ՝ ԼՂՀ ԱԺ-ում

  Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:
        Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին :
        Խորհրդարանը հաստատել է 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, որի անդամներ են վերահաստատվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Կամո Բարսեղյանը և Լյուդմիլա Բարսեղյանը։
        Քննության առնելով նիստի օրակարգում գտնվող օրինագծերը՝ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և դրա հետ կապված  օրենքների փաթեթը, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ  ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքները։
       

Խորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2014 թվականին  իրականացված աշխատանքների մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ ՔԾ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։
        ԱԺ կանոնակարգի համաձայն  տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի առաջին ընթացակարգը նոր նստաշրջանում՝ կառավարության անդամների ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ