10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հաշվիչ հանձնաժողովում` միայն ՀՀԿ-ի պատգամավորները

Այսօր ԱԺ-ն ձեւավորեց Ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողով: Վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ԲՀԿ-ն չի լինելու այդ հանձնաժողովում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց խորհրդարանին, որ հարցով նախագիծ է ներկայացրել նաև Արծվիկ Մինասյանը: ՛՛Կա այլ առաջարկ՝ այն դրվելո՞ւ է քվեարկության թե՞ ոչ՛՛,-հարցրեց նա:՛՛Ես առաջարկել եմ և այն դնում ենք քվեարկության, եթե խնդիրներ […]

Ուկրաինայում Սերգեյ Նիգոյանի անունով փողոց է անվանակոչվել

Ուկրաինական “Մայդանի” դեպքերից մեկ տարի է անցել: Երկրում, սակայն, իրավիճակը դեռ լարված է, տարբեր քաղաքներում մարտեր են ընթանում: Այնդրառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշել է, որ Մայդանը սոցիալական պայթյուն էր, որի ժամանակ իրար կողքի կանգնած էին Ուկրաինայում  ապրող մարդիկ: Մայդանի դեպքերի ժամանակ առաջին զոհը ազգությամբ հայ […]

Հիմա կսկսեն քննադատել` ջանդամ … Շարմազանովը շնորհավորում է /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Բերձորում տեղի ունեցած միջադեպից / հունվարի 31-ին ծեծի են ենթարկվել դեպի Արցախ ավտոշարասյունով ընթացող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամները-հեղ./, ասաց, որ ԼՂՀ ոստիկանության հայտարարությանը չհավատալու պատճառ չունի: Նա նշեց, որ “Նախախորհրդարանի” տարածած տեսանյութը դիտել է: ՛՛ Մարդիկ իրենց ներքաղաքական խարդավանքների համար թող Արցախի հողը չխառնեն,-նշեց Շարմազանովը: -Հայաստանի […]

՛՛Մուտիլովշիկների համար մուտքն Արցախ արգելված է՛՛

՛՛Նորմալ քաղաքացիների՛՛ համար Արցախ մուտքը ազատ է, մինչդեռ ՛՛մուտիլովշիկների՛՛ համար արգելված է: Նման գնահատական այսօր Ազգային ժողովում լրագրողներին հետ զրույցում տվեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով Բերձորում կատարված դեպքերից:   Ծնունդով արցախցի Համլետ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը, քանի որ տեղյակ չի՝ խոսքն ինչի մասին է: Ասաց` երկրում չի եղել: ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը պահանջեց չխանգարել […]

Բերձորի ջարդի առանձնահատուկ դաժանությունը միևնույն է դժվար է ըմբռնել

“Բերձորի ջարդի առանձնահատուկ դաժանությունը միևնույն է դժվար է ըմբռնել: Չեմ ուզում հավատալ, որ Արցախն ազատագրող ուժերի ժառանգորդ հանդիսացող ոստիկանությունը, որքան էլ որ արատավոր երևույթներ ունենա, կարող էր հանկարծ վերածվել ադրբեջանական ՕՄՈՆ-ի: Երթը կարելի էր արգելել ավելի համաչափ ձևով, որքանով էլ որ ազատամարտիկի առաջնորդած խաղաղ ավտոերթ չթուլատրելը բացարձակապես անընդունելի լիներ: Միակ տրամաբանական բացատրությունը նա է, որ […]

Վարչապետը չի կարողացել զսպել արցունքները /վիդեո/

 “Իսլամական հանրապետություն” ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել ճապոնացի պատանդին` լրագրող Կենդզի Գոտոյին, որին գերի էին վերցրել 2014-ի վերջին, հայտնում է BBC-ն: Տեսանյութում երեւում է, որ նախքան պատանդին գլխատելը` զինյալն ասում է. “Դուք, ինչպես ձեր աջակիցները, մի բան պետք է հասկանաք` արդեն պարտված պատերազմի մեջ մտնելու ձեր որոշման հետեւանքով ոչ միայն Կենդզին կմահանա, այլեւ մահը կլինի […]

Դժվար է գնահատական տալ ոճագրագործությանը. ԱԺ-ը մեկ րոպե լռությամբ հարգեց

Այսօր ԱԺ նստաշրջանը սկսվեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Գյումրիի անմեղ զոհերի և իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակը: ”Տարին մեկնարկել է հասարակության համար ցավալի իրադարձությամբ: Դժվար է գնահատական տալ ոճագրագործությանը, որ տեղի ունեցավ հունվարի 12-ին Գյումրիում”: ԱԺ նախագահը հայտարարեց, թե իրավասության շրջանակում մինչև վերջ հետևողական են լինելու հանցագործության բացահայտմանը: ՛՛Համոզված եմ, որ կբացահայտվի, և մեղավորը […]

Պերմյակովին այս ընթացքում պլաստիկ վիրահատությա՞ն են ենթարկել

“Այս նկարները Ավետիսյանների ընտանիքի դեմ ոճրի իրականացման մեջ մեղադրվող Պերմյակովի նկարներն են: Առաջին երկու նկարները հանրությանը հայտնի դարձան այն ժամանակ, երբ Ավետիսյանների տանը հայտնաբերվեցին Պերմյակով մակագրմամբ զինվորական հագուստ և պարագաներ, և 102 -րդ ստորաբաժանման կողմից այդ նկարները հրապարակվեցին ու բոլորը փնտրում էին այնտեղ պատկերված զինվորին: Նկար 3-ը վերցված է Քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութից, որտեղ […]

Պարոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում, 20 րոպե ընդմիջում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ նիստի սկզբում վրդովմունք հայտնեց, թե “Եռյակի” բարձրաձայնած կառավարման համակարգի ճգնաժամի հարցն օրակարգում ընդգրկված չէ: ՛՛Չեք նշել արտահերթ համարված ընդդիմության հարցը, ինչո՞ւ եք խախտում կանոնակարգի մասին օրենքը՛՛,-ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց Զուրաբյանը: Աժ նախագահը պատասխանեց, որ ընդդիմության կողմից երկու նախագիծ է ներկայացվել. մեկը քննարկել են,  իսկ կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցում […]

Ում է ձեռնտու տաքսիների լիցենզավորման նոր պայմանները

Տաքսիների լիցենզավորումը նոր պայմաններով կընթանա, մասնավորապես դեղին համարանիշները կրկին սպիտակի են փոխվում, ում է սա ձեռնատու: “Հենարան” մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը նշեց, որ տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխությունը ոմանց համար շահեկան է, ոմանց համար` ոչ: Օրինակ` մասնավոր տաքսիների համար այն շահեկան է, սեփականատերերի համար` շահեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված