14 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, […]

Դեռահասը սպանել է ընտանիքին համակարգչային խաղերի համար

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում 16-ամյա դեռահասը սպանել է ծնողներին եւ փոքր քրոջը: սպանության պատճառ է դարձել այն, որ ծնողներն արգելել են տղային համակրգաչյին խաղեր խաղալ: Ընտանիքի անդամներին սպանելուց հետո տղան վերցրել է ծնողների մեքենան եւ փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը հետապնդել է նրան: երբ տղան չի ցանկացել հանձնվել, ոստիկաններից մեկը կրակել եւ սպանել է տղային, գրում […]

Հարգել են անմեղ զոհերի հիշատակը

Փետրվարի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Բադալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել […]

Համակարգչային քննությունները բարձրացնում են անաչառությունը.Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել  Երևանի պետական բժշկական համալսարանի էլեկտրոնային գրադարանի նոր սրահի բացման արարողությանը: Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը սա բուհում բացված երկրորդ ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցած էլեկտրոնային սրահն է, որն հնարավարություն է տալիս քննությունները կազմակարպել  համակարգչային եղանակով. “Քննությունների անաչառության  բարձրացման  կարևոր նախապայմաններից մեկը մարդկային գործոնի […]

Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը ՛՛մարտի մեկի՛՛ բացահայտում պահանջի /վիդեո/

՛՛Իսկ թե ով կգլխավորի ԲՀԿ-ը, Ռոբերտ Քոչարյանը հնարավոր տարբերակներից մեկն է, ինձ համար համենայնդեպս բարդ է պատկերացնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝  կանգնած Ռոբերտ Քոչարյանի կողքին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: ՛՛Ցինիզմն այն աստիճանի է, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը ՛՛մարտի մեկի՛՛ բացահայտում պահանջի, այդ օրը հեռու […]

Նստացույց էլ կանենք, ճանապարհներն էլ կփակենք. նաիրիտցիները ՛՛կատաղած՛՛ են

՛՛Նաիրիտ՛՛  գործարանի մի խումբ աշխատակիցներ իրենց պահանջով նորից Կառավարության շենքի մոտ են։ Նրանք չեն պատրաստվում դադարեցնել իրենց ամենօրյա բողոքի ցույցերը: ՛՛Մեր բողոքի ակցիաները չենք դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը ժամանակացույց չի տրամադրել։ Պետք է ամեն օր կառավարությանը հիշեցնենք, որ մեզ խոստացել են հստակ պատասխան տալ։ Եթե իրենց թողնենք մեզ կմոռանան և որրէ պատասխան չեն […]

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հնարավոր է պահանջվի 20, 30 կամ 50 տարի. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական և լրագրող Էթյեն Մահչուփյանը «Արդար հիշողություն» նախաձեռնության ներկայացուցիչների հետ զրույցում անդրադարձել է քաղաքական մի շարք հարցերի, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:  Թուրքական «memurler.net» լրատվականի տեղեկացմամբ` Մահչուփյանը խոսել է նաև «1915թ. դեպքերի» հարյուրամյակի հետ կապված հնարավոր զարգացումների, ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել) հաղթանակի տոնական միջոցառումների իմաստի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Մահչուփյանը […]

Լարված ներքաղաքական վիճակ և սպասելիք զարգացումներ

՛՛Խնդիրը շատ պարզ է: Իշխանությունը պահելու հարցն է, որը փորձ է արվում պահել Սահմանադրության փոփոխություններով: Լրանում է Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ տարին և արդեն պետք է նոր ֆորմատների գնալ իշխանությունը պահելու համար՛՛,-այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՛՛Համագործակցություն հանուն ժողովրդավարության՛՛ ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը: Դանիելյանի կարծիքով ԲՀԿ-ն դեմ է գնում ՀՀԿ-ի որդեգրած ֆորմատին, որին էլ հետևում […]

Ծառուկյանը ստորագրահավաք է անում

ԲՀԿ-ականները երեկվանից ստորագրահավաք են սկսել: Նրանք իրենց գրասենյակներ են հրավիրում անհատ ձեռներեցների ու հասարակական կազմակերպությունների և ՛՛համոզում՛՛ միանալ նախագահի հրաժարականի պահանջին: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ ներկայանալ անուն ազգանունով, Ծառուկյանին ստորագրություններ են հարկավոր նախագահի դեմ գնալու համար: ՛՛Ես ՀԿ նախագահ եմ, զանգել են ու կանչել իրենց գրասենյակ: Հազար ու մի բան են ասում ու […]

Շրջապատեք ձեզ կանաչ գույնով. գիտնականների խորհուրդը` երիտասարդ մնալու համար

Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ մարդուն երիտասարդությունը երկար պահպանելուն օգնում է նաեւ տան ներքին հարդարանքը: Ըստ այդմ` տան հարդարանքը որքան բնությանն ավելի մոտ լինի, մարդ այնքան ավելի երիտասարդ կմնա ու երկար կապրի: Գիտնականները խորհուրդ են տալիս տանն ավելի շատ փայտե իրեր ունենալ: Եւ ամենակարեւորը, շրջապատեք ձեզ բնական կանաչ գույնով: Ըստ գիտնականների` որքան շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի