10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կոնյակի արտահանման ծավալները նվազել են

Նախորդ երկու տարիները գինու արտադրության և արտահանման համար լավն էին, սակայն այս տարի դեռեւս ճգնաժամային է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«2013  թվականը գինու համար շատ տպավորիչ էր, ունեցանք արտահանման  աճ, մինչդեռ բավականին տխուր վիճակ է կոնյակագործության ոլորտում: Հայաստանից կոնյակի արտահանման ծավալները 2014 թվականին, 2013-ի համեմատ, նվազել են 5.8 տոկոսով»,- ասաց նա` նշելով, որ ներմուծման առումով էական փոփոխություններ չեն եղել:

Կոնյակի արտահանման նվազման տեմպերը բանախոսը բացատրեց ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմամբ: «Ռուսական ռուբլին նվազել է, դրա համար արտահանում չի կատարվում։ Ռուսական շուկան սկսել է նահանջել, հետո այնտեղ սկսել են ներկրել վատ որակի խմիչքներ: Ռուսական շուկայում նկատվում է կեղծ խմիչքների մասսայական հոսք, վախենում եմ, որ Հայաստանը ևս կարող է խմիչքի որակի առումով իր տասը տարվա ձեռքբերումը կորցնել»,- ասաց նա:

Ավագ Հարությունյանն ասաց, որ եթե ռուբլու վիճակը մինչև հուլիս այսպես շարունակվի, ապա գյուղացիները մեծ խնդիրներ կունենան, քանի որ թեեւ նախնական տվյալներով` այս տարի շատ լավ բերք է սպասվում, սակայն գյուղացիները բերքի իրացման խնդիր կունենան:

“Արտադրողներն էլ դատարկ տարրաններ չեն ունենա, որպեսզի դրանք լցնեն բերքով»,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ