14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լևոն Զուրաբյանը «չափալախ» տվեց Գալուստ Սահակյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դժգոհեց, որ անցած քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այնքան էր վախեցել իրենց խոսքից, որ ձայնի իրավունք չէր տալիս: Նշենք, որ խոսքը «Շահութահարկի մասին օրենքում» կատարվող փոփոխությունների քննարկմանն է վերաբերում:

«Կուրկուռի ձագ էր դառել Գալուստ Սահակյանը, և ես հնարավորություն ունեի նրան հակադարձելու, բայց նա անցավ անհասկանալի, նեղացած երեխու պահվածքի, երբ որ նա ուղղակի ոտնահարելով կանոնակարգի մասին օրենքն՝ այլևս չէր ցանկանում որևէ հնարավորություն տալ մեզ խոսելու»: Զուրաբյանը հակադարձեց` օգտվելով առիթից, որ ԱԺ նախագահը ներկա չէ եւ չի կարող խանգարել.

«Հիմա կստանա այն չափալախը, որին արժանի էր: Գալուստ Սահակյանն ասաց, որ ես թոփալ եմ, դա ճիշտ է, ես կաղում եմ, բայց կարծում եմ, որ ոտքով կաղալը այդքան մեծ խնդիր չէ: Խնդիր է, երբ մարդիկ կաղում են ոտքով ու լեզվով, իսկ դա այն է, ինչ տեղի է ունեցել Գալուստ Սահակյանի հետ, կաղ բադիկ է իշխանությունը:

Ռեժիմը խուճապի մեջ հայտնվեց  ու թույլ չտվեց, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը կայանա: Այն բանից հետո, երբ տեռորի, ապօրինությունների, հարձակումների միջոցով կարողացավ ԲՀԿ-ին խաղից դուր հանել, չգիտեմ ժամանակավորապես, թե ընդմիշտ, այս պահին իշխանությունը մի քիչ հանգստացել է: Իրավիճակը երկրում շատ աղետալի է, ռեժիմը բոլոր չափորոշիչներով տապալված է»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ