12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. գերմանաբնակ թուրք պատգամավոր

Գերմանիայի «Ձախերի» կուսկացության ազգությամբ թուրք պատգամավոր Հաքան Թաշը խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նշել է, որ Թուրքիան պետք է առերեսվի պատմության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Հաբեր»-ին հղումով:

Թաշը նշել է, որ մարդկանց բռնի տեղահանումն արդեն իսկ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:

«Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բռնի տեղահանումը միայն Անատոլիայում ապրող հայերի դեմ չէր ուղղված: Օսմանյան կայսրության մեծ քաղաքներում ապրող հայերը նույնպես ենթարկվեցին տեղահանման: Դա ցույց է տալիս է, որ հայերի դեմ իրականացված գործողությունները համակարգային բնույթ էին կրում»:

Անդրադառնալով Օսմանյան կայսրությունում իրականացված 1915 թ Հայոց ցեղասպանության համար ժամանակակից Թուրքիայի հնարավոր պատասխանատվության հարցին` թուրք պատգամավորն ասել է.

«Անկասկած Թուրքիայի Հանրապետությունը այդ դեպքերին հետ որևէ կապ չունի, սակայն կա պատմական պատասխանատվություն: Պատմության գրքերում Օսմանյան կայսրության մի շարք արարքներ ընկալվում են որպես դրական երևույթներ: Սակայն պատմության միայն մեզ ձեռնտու կողմերը ներկայացնելը սխալ երևույթ է»:

Վերջում Հաքան Թաշը հավելել է, որ Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ, ինչպես Հայաստանը և Թուրքիան, այնպես էլ հայ և թուրք ժողովորդները նոր բարեկամական դարաշրջան պետք է բացեն իրենց հարաբերություններում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ