17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը կասկածում է. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հնարավորության հարցին՝ հղում անելով երեկ կառավարության նիստին տեղի ունեցած վարչապետ-կապի եւ տրանսպորտի նախարար երկխոսությանը.

Թերթը գրում է.

Երեկ կառավարության նիստի ժամանակ տեղի ունե­ցավ աննախսդեպ, կւաելի է ասել պատմական մի իրադարձություն: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կաս­կած հայտնեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուց­ման հեռանկարի մասին:

ՀՀ կապի եւ տրանսպորտի նա­խարար Գագիկ Բեգլարյանը նիս­տի ժամանակ ներկայացնում էր որոշման մի նախագիծ, ըստ որի երկու ամսով հետաձգվելու է եր­կաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը ներկայացնելու ժամկետը: Ու այստեղ տեղի ունեցավ վարչա­պետի ու նախարարի հետեւյալ պատմական երկխոսությունը.

-Բեգլարյան, հույս ունենք էս հարցով մենք ընդհանրապես:

 -Հույս միշտ ունենք, պարոն վարչապետ:

 -Բայց կոնկրետ, գործնական: Հույսով հո չե՞նք ապրելու 100 տարի:

-Աշխատում ենք, որ իրակա­նացվի:

Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այսպես ասենք, այնքան Էլ չի հավատում, որ այդ երկաթուղին կկառուցվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ