11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Աստված տա՝ սխալվեմ, բայց չեմ կարծում, որ որևէ դրական առաջընթաց կունենանք»

«Ես զարմանում եմ՝ արդեն վեց, թե յոթերորդ անգամ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողով է ստեղծում, և ամեն անգամ կոռուպցիան ավելի է համապետական բնույթ կրում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին: Ըստ Հակոբյանի՝ սյն սկզբունքը, որով ձևավորում են այս հակակոռուպցիոն հանձնաժողովը,  դրական քայլ չի կարելի համարել:

«Քանի որ ի վերջո աքսիոմատիկ ճշմարտություն է, քաղաքագիտական, որ եթե կոռուպցիան համապետական բնույթ է կրում, ուրեմն այդ կոռուպցիան ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից, և երբ բարձրագույն իշխանությունն է ձևավորում այդ հանձնաժողովը, նրա ներկայացուցիչները պետք է ղեկավարեն, Աստված տա սխալվեմ, բայց չեմ կարծում, որ որևէ դրական առաջընթաց կունենա»,-նկատեց նա:

Հարցին, թե կհամաձայնեն ներկայացուցիչ ունենալ այս հանձնաժողովում, պատգամավորը պատասխանոց, որ այս պահի դրությամբ դա անիմաստ է համարում: «Մենք մեր առաջարկություններն արել ենք, որ դեպքում կարելի է: Եթե լսեին մեր ու ոչ միայն մեր, այլև մյուս քաղաքական ուժերին, որ այն կարծիքին ենք, որ վերահսկիչ լծակները պետք է տրվեն ընդդիմությանը, որովհետև ոչ թե ընդդիմադիրները լավն են, իշխանությունը՝ վատը, այլ որովհետև աշխարհի օրենքն է այդպես, որ ընդդիմությունը պետք է հակակշռի քաղաքական մեծամասնությանը՝ ձեռքին ունենալով հստակ լծակներ:

Բայց եթե իշխանությունն ուզում է ինքն իրեն ստուգել, չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ դրական արդյունք արձանագրել, չեմ կարծում, որ եթե այդ սկզբունքով ձևավորեն հակակոռուպցիոն հանձնաժողովն, ապա մեր պետության մեջ արմատախիլ կանեն կոռուպցիան»,-եզրափակեց Ռուբիկ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ