05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հազվագյուտ հանդիպող հիվանդությամբ փոքրիկը ապրել է ուզում /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ  բնակիչը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այդ մասին ընտանիքին հայտնի դարձավ, երբ լրացավ տղայի 1 տարին:Ազատ Ուդումյանի մոտ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող լյարդի ֆիբրոզ հիվանդությունը: Մեզ հետ զրույցում փոքրիկ Ազատի տատը՝ Կոմուն Ուդումյանը  նշեց, որ 2 ու կես տարեկան Ազատը ունի 16 տարեկանի լյարդ:

Ազատը ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: Նա պայծառ ու աշխույժ բալիկ է, ամբողջ օրը վազվզում է ու անգամ չի հոգնում:

«Էնքան ակտիվ երեխայա, որ մեկ-մեկ մտածում եմ՝ ինքը չի կարա հիվանդ լինի: Իզուր ենք էսքան տառապում»,-ասաց Ազատի մայրը՝ Անուշը:

Իսկ Ազատը համառորեն ուզում էր գետին տապալել իրենից մեծ քրոջը, հետո ծիծաղով համբուրում էր ու խաղում մանկանը բնորոշ պարզ ու անկեղծ ծիծաղը խառնած արցունքներին:

Բժիշկները խորհուրդ են տվել Ազատին բուժման համար տանել արտերկիր: Բուժումը բավականին թանկ արժէ, իսկ տղայի ծնողները սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն:

Ազատ Ուդումյանի համար բացվել է հաշվեհամար.

AMD 16039005679600
USD  16039005679601
EUR  16039005679602
RUR  16039005679603

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ