«Երրորդմասցի Լյովիկի սպանությունն անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»
«Սա շատ կարևոր, անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանն՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին: Նշենք, որ ՔԿՀ-ի մերձակայքում մարտի 4-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը և Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, […]





































