16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ինչ է ասել Աշոտ Նավասարդյանը Գալուստ Սահակյանին /վիդեո/

«Իր բնույթով արժանապատվություն էր, անհատականություն էր, չէր սիրում կեղծիքը»,-այսօր Եռաբլուրում այսպես բնորոշեց ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ Աշոտ Նավասարդյանի միակ գաղափարախոսությունը անկախությունն էր: Գլխավոր նպատակն էլ ԼՂՀ անկախությունն էր: 

Հարցին, թե ցանկություն ունենալու դեպքում ՀՀԿ հիմնադիր նախագահը կդառնար նաև երկրի նախագահ, Սահակյանը պատասխանեց. «Նման հապշտապությունների ինքը չէր գնում երբեք և մեզանից յուրաքանչյուրը: Որդեգրել ենք նաև դա: Երբ ԳԽ ընտրություններն էին, այն ժամանակվա որոշումն էր, որ անպայման առաջադրվի, ինքն էլ այն կարծիքին էր, որ պետք չէր առաջադրվել…»,-պատմեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ Նավասարդյանին բարկացած կարելի էր տեսնել, երբ խախտումներ էին կատարվում հայրենիքի, անկախության նկատմամբ: «Ոչ թե իշխանավորի թիկնոց էր փորձում կրել, այլ ասում էր՝ ունենանք հայոց պետականություն»: 

ԱԺ նախագահը հիշեց նաև հետաքրքիր մի դրվագ: «Պատմեմ հետևյալը՝ մի անգամ ինչ-որ միջոցառման պիտի գնայինք և փորձում էինք նվեր գնել շուկայից: Այն ժամանակ ես, ազգային գաղափարախոսությունը կրելով, բազմաթիվ փորձություններ պիտի անցնեի, որ քաղաքական գործիչ դառնայի վերջ ի վերջո, շատ ազատ էի պահում ինձ, նույնիսկ արևածաղիկ գնեցի, շատ մեղմ տոնով ասեց՝ տարիներ հետո կհիշես խոսքս, պիտի ապրես շատ փակ, դրա համար շատ պօիտի տրտնջաս, բայց նաև ինքնահաստատում կունենաս: Այսինքն՝ գտնում էր, որ ինքն ամբողջ կյանքում զրկանքների մեջ է եղել, բայց պահվածքն այնպիսին էր, որ պիտի մատչելի լինի ժողովրդին»:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ