25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիայի փողոցի, Սեբաստիայի փող. 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների,   «Երևան Սիթի»,  «Մալաթիա Մոլ»,  «Վեգա»   առևտրի կենտրոնների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Պետեր Պրիպուտենն իր փորձն ու մասնագիտական հմտություններն առավելագույնս կներդնի ի […]

Ինչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում

«Եթե միակուսակցական համակարգ չլինի, ՀՀԿ-ը ստիպված կլինի իրական աշխատել, պայմանավորվել, կոալիցիայի մեջ մտնել, այս ամենը բարդ է, ավելի հեշտ է քանդել այն, ինչ պետք է քանդես»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ը ևս դա հասկանում է: «Նորմալ քաղաքական կուսակցություն ունենալու համար պետք է գրպանի վրա չկառուցել այն, որ […]

Ոստիկանները հայհոյել ու բռնություն են գործադրել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ասատուր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով Երևանի Կոմիտաս-Տիգրանյան փողոցների խաչմերուկից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին, որի ընթացքում հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ, ապա վնասել են իր ավտոմեքենայի ապակին:  Ասատուր Ա.-ի […]

Մորալեսը վախենում է ինձնից. Վիկ Դարչինյան Armsport.am

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կարծում է, որ մեքսիկացի Իվան Մորալեսը խուսափում է իր հետ մենամարտից: Armsport.am-ը գրում է, որ  ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մորալեսը ցանկանում է մենամարտել թեթեւ քաշային կարգում: Պրոֆեսիոնալ կարիերայում 39-ամյա Դարչինյանը տարել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն եւ մեկ անգամ ավարտել այն ոչ-ոքի: […]

«Ականջդ կանչի Վանո….» /վիդեո/

«Ես այդտեղ ասում եմ՝  ականջդ կանչի Վանո»,-անդրադառնալով Նուբարաշենի ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը և հանցագործ աշխարհի հայտնի հեղինակությունների սպանության փաստին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: 

Ինչպես մասնատեցին ազատամարտիկներին /վիդեո/

«Միմիայն այն ժամանկվա միաբանված լինելու փաստը պայմանավորված էր Արցախի ազատագրմամբ, այ դա է միաբանում, թե չէ որ վերցնես կուսակցական ինչ-որ առումով, չէ նման միաբանություն չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված ազատամարտիկների մասնատվածությունը: Նա նշեց, որ արդեն քսան տարի է՝ բոլոր իշխանությունները՝ և նախկին, […]

«Անհնար է»

«Դա անհնար է, որովհետև խնդիրը ոչ թե կուսակցության ղեկավարն է, այլ կուսակցության բովանդակությունը»,-Henaran.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն կդառնա իրական ընդդիմություն, ասաց կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» նախկին անդամ Տիգրան Խզմալյանը: «Այնտեղի գործարար և իշխանամետ  մարդիկ չեն կարող ի սկզբանե լինել ընդդիմություն, որովհետև տնտեսությունը մեզ մոտ պատկանում է իշխանությանը և իշխանամետներին, այնպես որ դրանք անկախ սեփականատերեր չեն, որոնք կարող են […]

Վահան Բաբայանը հասկանում է բարդությունը, բայց պատրաստ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ կուսակցության մամլո խոսնակի պարտականությունները դրվել են իր վրա: «Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք […]

Սկսում են ՀՀԿ-ից

Սույն նամակը 2015թ․ մարտի 6-ին կհանձնվի ՀՀ կուսակցություններին։ Հանձնումը կմեկնարկի ժամը 12։00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակից։ Հարգելի կուսակցություն,Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, ստիպված ենք սույն առաջարկով դիմել ձեզ: Մեր երկրում չկա մի գիտակից մարդ, որը չհասկանա այն իրողությունը, որ Հայաստանի անկախության 24 տարիների ընթացքում մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, այդպես էլ չի հաջողվել երկրում հաստատել սահմանադրական կարգ, գործարկել ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի