Հանուն ամուսնությունը փրկելու` կինը մորուք է աճեցրել /ֆոտո/
Հորմոնալ խախտումների պատճառով ամերիկուհի Աննալիզ Հեկլմանը երկար տարիներ սափրում էր դեմքը եւ դա մեծ դեպրեսիայի պատճառ էր նրա համար: Ի վերջո նրա ամուսինը բարկացել է եւ ստիպել կնոջը թողնել մորուքը:
Աննալիզի մոտ խնդիրներ սկսվել են 13 տարեկանից եւ հենց այդ տարիքից էլ նրա դեմքին սկսել են մազեր աճել: Այդ ժամանակվանից ի վեր նա փորձել է մազահեռացման բոլոր տարբերակները, սակայն մորուքը կրկին աճում է:
Ի վերջո նրա մոտ դեպրեսիա է սկսվել, նա այլեւս չի ցանկացել տնից դուրս գալ, եւ նրան օգնության է հասել ամուսինը` Դեւիդը: Նա կնոջն ասել է, որ եթե վերջինը ցանկանում է պահպանել իրենց ամուսնությունը, պետք է այլեւս ձեռք չտա մորուքին: Կինը լսել է ամուսնուն, հրաժարվել սափրվելուց եւ երկար տարիներից հետո ի վերջո իրեն երջանիկ զգացել:
«Դեւիդն ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին ես կամ, չեմ կարծում, թե նրան դուր է գալիս իմ մորուքը, սակայն նա սիրում է ինձ եւ դա է ամենակարեւորը»,- ասել է Աննալիզը: