23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր կյանքում լճացման ութ պատճառ

Կյանքը փոփոխություն և շարժում է՝ մշտապես նոր հնարավորությունների աղբյուր: Մեր հազար մղոններ թվացող ճանապարհորդությունը սկսվում է ընդամենը մեկ քայլից:

Եթե տվյալ պահին ձեր կյանքը ձեր սրտով չէ, միշտ կա հնարավորություն այն փոխելու:

Երբեմն դուք անգամ պարտավոր եք դա անել ինքներդ ձեր համար: Բավական է առաջին քայլն անել, և իրադրությունը կսկսի փոխվել:

Դժվար ժամանակներն անցնելու համար պետք է մշտապես առաջ գնալ:

Եթե դուք նկատում եք, որ չկա առաջընթաց ձեր կյանքում, ապա դա որոշ գործերի կամ էլ անգործության հետևանք է: Եվ ահա պատճառները.

1. Դուք պատասխանատվություն չեք վերցնում ձեր գործերի համար: Շատերը սովորություն ունեն իրենց սխալների համար ուրիշներին մեղադրել: Սակայն պետք է ընդունել, որ հաճախ ստեղծված իրադրությունը ձեր կատարած ընտրությունների հետևանքն է լինում: Վերլուծեք ձեր արած քայլերն ու պատասխանատվություն վերցրեք դրանց համար:

2. Դուք ընկել եք սեփական վախերի ծուղակը: Վախը մեր մտքում է, այն բոլորի հետ է, սակայն այն հաղթելով մենք առաջ ենք շարժվում:

3. Դուք շարունակում եք ժխտել ձեր նախասահմանությունը: Գուցե դուք համարում եք, որ ձեր կյանքն անգամ բավական չէ ձեր կոչմանը հասնելու համար, սակայն ավելի լավ է, այնուամենայնիվ, որոշակի քայլեր անել, քան ապրել կեղծիքի մեջ:

4. Դուք ունեք բացասական մտածելակերպ: Ամենամեծ պատը, որ պետք է անցնել, հենց ձեր մտքում է, եթե հաղթահարեք այդ պատը, վերահսկողության տակ վերցնեք ձեր կյանքը, ապա ամեն բան կստացվի:

5. Դուք չեք գնահատում այն, ինչ ունեք: Մենք գուցե կատարյալ չենք, բայց կյանքը հիասքանչ է, ամեն դեպքում:

6. Դուք շարունակում եք մտածել անցյալի մասին: Զարմանալի չէ, որ չունեք բոլոր հարցերի պատասխանները: Դուք դրանք երբեք էլ չեք ունենա, քանի դեռ կենտրոնացած եք անցյալի վրա: Պարզապես շարունակեք «կյանք» կոչվող այս ճանապարհորդությունը, կենտրոնացեք ներկայի վրա:

7. Դուք շարունակում եք երջանկություն փնտրել արտաքին աշխարհում: Իրական հարստությունը ոչ մի կապ չունի նյութական հարստության հետ: Իրական երջանկությունը մեր ներսում է թաքնված, ամեն օրվա նեղ ճանապարհն անցնելով՝ մեկ օր մենք կգտնենք մեր երջանկությունը:

8. Դեռևս փորձում եք գտնել հեշտ ճանապարհ: Մեկ օր, երբ հետ կնայեք ձեր կյանքին, կհասկանաք, որ ամեն արժեքավոր բան դուք ծանր աշխատանքի ու մեծ ջանքերի շնորհիվ եք ձեռք բերել: Մեծ մարտահրավերներն են, որ հասարակ մարդկանց մեծ հաջողության են հասցնում:

Մարկ և Անջելա Շերնոֆֆ

crossnews.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ