16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Դրսի գողականներին» զուգահեռ՝ ոստիկանապետը «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ «դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում:

««Պատերազմի» արդյունքում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ մարդիկ են հեռացվում համակարգից, ոմանք հայտնվում են կադրերի տրամադրության տակ, որոշներն էլ միայն առավոտյան են տեղեկանում, որ իրենց աշխատավայրր փոխվել է: Հարկ է ընդգծել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզերում ոստիկանության պետերի, ժոդովրդի լեզվով ասած, միլպետների փոփոխություններ եղան: Սյունիքի մարզում ոստիկանության բոլոր բաժինների պետերը փոխվեցին, նույնը տեղի ունեցավ Շիրակում:

Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ այլ մարզերից ավելի շատ հեռացվեցին աշխատանքից, քան տեղափոխվեցին այլ համայնքներ կամ այլ ծառայությունների: Մասնավորապես, Գյումրու ոստիկանության երկու բաժինների պետերն էլ փոխվեցին, խոսքը և՛ Կումայրու, և՛ Մուշի մասին է (Գյումրին վերջին օրերին դարձել է հանցագործությունների հիմնական թատերաբեմ):

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել և սուսուփուս տուն է ճանապարհել Քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ հեղինակություններով զբաղվող վարչության պետին: Թե ով կլինի տան ճանապարհ բռնած հերթական պաշտոնյան՝ կերևա առաջիկայում»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ