13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավտոմեքենան արգելափակվել էր

Մարտի 17-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայնքային ավտոճանապարհի Կողբ-Նոյեմբերյան հատվածում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (բեռնված չէ) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հետադարձ կապով պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Կիրանց գյուղի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են […]

Ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում` մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 4-5 աստիճանով, 18-19-ի ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 17-ին բարձրադիր վայրերում` […]

«Չհրավիրեցին» /վիդեո/

Սահմանադրական բարեփոխումները և այդ գործընթացն ավելի գկոբալ առումով դրական է՝ անկախ նրանից ընդունվում է Սահմանադրությունը, թե չի ընդունվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Ըստ նրա՝ անկախ այդ բարեփոխումների նպատակից՝ քննարկումներն արդյունավետ են: Հարցին, թե ինչու «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, նա պատասխանեց, որ հրավեր չի եղել: Զրույցն […]

Դեղահումքի արտադրության նոր հնարավորություն Հայաստանում

 «Այսօր  դեղագործական բնագավառում աշխատող բոլոր կազմակերպությունները դեղերը բերում են դրսից, մասնավորապես Եվրոպական, Չինական կամ  Հնդկական շուկաներից: Մեր խնդիրը հիմա այն է, որ այն բոլոր դեղերը, որ արտադրվում են մեզ մոտ իրացվեն մեր շուկայից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն […]

Անցեք գրոհի

Օգտատեր Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարցազրույց տալով Anadolu Agency-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ եթե 90-ն թվականների սկզբին Թուրքիան լիներ այնքան ՀԶՈՐ ինչպես հիմա է,ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՉԷՐ ԼԻՆԻ…Էրդողանն անդրադարձել է նաև արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող պատերազմներին…Պոռոտախոս Ռ.Էրդողանը իրեն դրել է իր երազած տրամաչափի ղեկավարի տեղը… Այս հայտատարությամբ […]

Ճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը: Բուք է Վայքի տարածաշրջանում (Սարավանի հատվածում) և Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում. լիտվացի պատգամավոր

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում  մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար  Դալիա Կոուդիտեն: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է: Դալիա Կոուդիտեի խոսքով ՝ քաղաքական գործիչները […]

Համաճարա՞կ. Ժողովուրդ

 «Ժողովուրդ» թերթը գրում է. Վերջին օրերին Երևանի մանկապարտեզներում նվազել է հաճախելիության թիվը: Պատճառն ըստ ամենայնի հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներն են ու գրիպը: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով ՝ այս օրերին երևանյան պոլիկլինիկաները և բժշկական կենտրոնները լեփ-լեցուն են սուր շնչառական վարակների և գրիպի պատճառով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Գռզոն պատերազմ է հայտարարել «Կոկա-կոլային».Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տեւական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խոչընդոտն առաջացել է համատեղ բիզնես-շահերը համադրել չկարողանալու պատճառով: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սուքիասյանները «Կոկա-կոլա» ընկերությանը պարտադրել են իրենց ավտոմեքենաները ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: «Կոկա-կոլան», սակայն, հրաժարվել է, ինչից հետո Սուքիասյանն իրեն պատկանող սննդի […]

Պատգամավորների թիվը կկրճատվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ թերթի  թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75: Երբ թերթի  թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանաովում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի