04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունը կոչ է անում բացել Բաղրամյան պողոտան

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիները փակել են և սկսել են նստացույց: Ոստիկանուքյունը քիչ առաջ հայտարարեց, որ քաղաքացիները խախտում են «Հավաքների ազատությունների մասին» ՀՀ օերնքն ու սահամանափակում են այլ քաղաքացիների իրավունքնները: Հավաքի մասնակիցներին ոստիկանությունը ժամանակ տվեց Բաղրամյան պողոտան բացելու համար՝ հակառակ դեպքում կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

Ով է ճանաչվել տարվա ամենաոճային աստղը /ֆոտո/

Ամերիկյան հայտնի People հանդեսը կազմել է այս տարվա ամենաոճային աստղերի ցանկը: Այն գլխավորել է 39-ամյա դերասանուհի Ռիկ Ուիզերսպունը: Այս ընտրությունը շատերին է զարմացրել, քանի որ դերասանուհին թեեւ միշտ գեղեցիկ է հագնվում, սակայն ընդգծված ոճայինի անուն երբեք չի հանել:  

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՃՈ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության […]

15 ամյա Հայկը պատրաստ է հրացան վերցնել/վիդեո/

Սահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Սահմանից է սկսում հայրենիքը»: Հայկը նշեց, որ վերջերս ավելի շատ են կրակում, քան անցած տարիներին, բայց գյուղի երեխաների համար ամեն բան արդեն սովորական է դառել ու վախի զգացողություն չկա: Հայկը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում բոլոր պատանիները կկանգնեն դիրքապահ զինվորի կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում

Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունները չեն կատարել իրենց խոստումն ու էլեկտրաէներգիայի սակագինը չեն սուբսիդավորում մինչև աուդիտի ավարտը: Հանրահավաքի  ավարտից հետո ցուցարարները երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները փակեցին պողոտան և սկսեցին նստացույց: Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարեց, որ հավաքն անօրինական է և հորդորեց […]

Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում/ֆոտո/

Քիչ անց Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը: Ազատության հրապարակը բազմամարդ չէ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ոստիկանությունը տեղեկատվություն ունի, որ ցույցի մասնակիցների մեջ սադրիչներ կան, որոնք հայտարարելու են, որ քաղաքացիները գնան Բաղրամյան պողոտա:  

ԱՄՆ առաջին տիկին՝ փառք ու պատիվ…./վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատիկը երազում է կրկին անգամ հանդիպել Քիմ Քարդաշյանին: ՀՀԿ տատիկը ուզում է նկարահանվել Քիմ Քարդաշյանի ռեժիսյորությամբ նկարահանվելիք ֆիլմում: Նրա ցանկությունը այնքան բուռն է, որ բանաստեղծություն է ձոնել ու նվիրել հայ ազգի աստղին: Տատիկը համոզված է, որ Քարդաշյանը դառնալու է ԱՄՆ առաջին տիկին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Բացահայտումներ նոր` «Կուզյա Աստված» աղանդի մասին. առաջնորդը լողանալիս է եղել թղթադրամներով /վիդեո/

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 38-ամյա Անդրեյ Պոպովին, ով իրեն «Կուզյա Աստված» էր հռչակել եւ առաջնորդում էր նոր աղանդավորական շարժումը: Ոստիկանները նրա բնակարանից ավելի քան 100 հազար դոլար եւ 43 միլիոն ռուբլի են հայտնաբերել, ինչպես նաեւ էկզոտիկ կենդանիներ, որոնց չի կարելի բնակարանային պայմաններում պահել: Առգրավվել է նաեւ Պոպովի համակարգիչը, որն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ աղանդի […]

Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցածին հայտնաբերեցին

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է ներկայացել 1991 թ. ծնված Արայիկ Հ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 20-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի