23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է. ՀՀԿ

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է։ Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը և այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Այս մասին սեպտեմբերի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին։

«Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել: Կրակել խաղաղ բնակիչների վրա չի թույլատրվում նույնիսկ պատերազմի ժամանակ: Դա այլ բան չէ, քան ահաբեկչության բաղադրիչ: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները կարձագանքեն կատարվածին, իսկ միջազգային կառույցներն էլ համապատասխան գնահատական կտան »,- Շարմազանովը նշեց, որ Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ դեմ է հարցի խաղաղ լուծմանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ