03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հակառակորդի կրակոցներից զոհեր կան

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հակառակորդը շարունակում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Զոհեր և վիրավորներ զինվորականների շրջանում չկան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ