15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանցիներն այս տարի ևս նախընտրել են Թուրքիայում հանգստանալ

Հայաստանցիներն այս տարի հիմնականում Եգիպտոսում, Իսպանիայում, Թուրքիայում և Հունաստանում են հանգստացել: Այս մասին Henaran-ին հայտնեց «Գոլդ Թրևլ» տուրիստական ընկերության տնօրեն Մարգարիտա Դանիելյանը:

Ընկերության տնօրնեի խոսքով` դրսից Հյասատան ժամանած զբոսաշրջիկներն հիմնականում եղել են Սևանում, Գառնի-Գեղարդում և ՀՀ տարածքում առկա պատմամշակութային այլ կոթողներում:

«Նրանք կարճ ժամանակահատվածում ցանկանում են լինել ՀՀ ողջ տարածքում, այդ իսկ պատճառով դժվարանում ենք ասել, թե Հայաստանի որ պատմամշակութային կոթողներն են ավելի շատ նախընտրել տեսնել կամ որ տարածքում են գտնվել»:

Տուրիստական ընկերությունից տեղեկացանք նաև, որ Հայաստանցիները, ովքեր նախընտրել են իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում, հիմնականում սոցփաթեթներից են օգտվել և հանգստի մեկնել այդ սոցփաթեթներից բխող հայաստանյան առողջարաններ կամ հանգստի գոտիներ:

Նշենք նաև, որ ամռան ընթացքում Հայաստանցիները մեծամասամբ հանգստացել են հիմնականում Սևանում: Հուլիս-օգոստոս ամիսներին լճում այնքան շատ են են եղել հանգստացողները, որ Սևանի մայրուղում անգամ խցանման դեպքեր են գրանցվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ