03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահը շնորհավորել է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: Նախագահը հետագա բարգավաճում և շարունակական առաջընթաց […]

ԱԺ-ը կողմ քվեարկեց Ղրղըզստանի Հանրապետության ՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրին

Այսօր Աժ  արտահերթ նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց Ղրղըզստանի Հանրապետության ՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրին: 91 կողմ, 4 դեմ և  0 ձեռնպահ քվեարկությամբ հաստատվեցին  ՀՀ Նախագահի կողմից ներկայացված երեք պայմանագրերը։   ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նաև «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և […]

Երեւան-էջմիածին ճանապարհին բռնաբարել են 51-ամյա կնոջը

Երեկ գիշերը՝ 04:00-ի սահմաններում, երևանցի կնոջը բռնաբարել են Երևան-Էջմիածին ճանապարհին կից դաշտում: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ 3 երիտասարդ բռնություն գործադրելու սպառնալիքով, կնոջ կամքին հակառակ, սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:  

Թուրքիայի Մեջլիսի նորընտիր հայ պատգամավորները հայերեն են սովորում /վիդեո/

«Դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայում  հայ թեկնածուների ներգրավումը քաղաքական կուսակցությունների կազմում բավականին մեծ հույս ներշնչեց տեղի հայությանը»,-Henaran.am –ի հետ զրույցում, Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորների ներկայությունը կարևորեց թուքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Իսպիրյանի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայերի շրջանում չկան նրանց խնդիրները բարձրացնող լուրջ կառույցներ: Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարան անցած հայ պատգամավորները բավականին կայուն ու նպատակամետ մարդիկ են. «Նրանցից […]

Ինչպես արժանանալ Աստծո բարեկամությանը

Այս է Իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ Ես սիրեցի ձեզ։ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես ձեզ պատվիրում եմ։  Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտե, թե տերն ինչ է անում. այլ ձեզ […]

Հայ աշակերտները Բաքվի օլիմպիադային չեն մասնակցի

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով  աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին,  պատրաստակամություն  էր հայտնել մասնակցել  հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման և գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ  աշակերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Ավելին՝ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: […]

Ռուսաստանում սպառնում են պայթեցնել «Տաշիր գրուպ»-ին պատկանող «Ռիո» խանութները

Ռուսաստանում անհայտ անձը սպառնացել է պայթեցնել «Տաշիր գրուպ» ընկերությանը պատկանող «Ռիո»  սուպերմարկետների ցանցի Մոսկվայում և Յարոսլավլում գտնվող խանութները, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, գրում է Tass.ru-ն: Անանուն ինչ-որ մեկը զանգել է նշված քաղաքների «ՌԻՈ» սուպերմարկետներ և սպառնացել պայթեցնել դրանք: Մոսկվայում գտնվող «Ռիո» սուպերմարկետների ցանցի 4  խանունթներում իրականացվել է մարդկանց տարհանում և ստուգումներ են անցկացվում: […]

Անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 16-18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և […]

Որոշում է կայացվել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով այսօր մեղադրանք է առաջադրվել եւս մեկ քաղաքացու, մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություններ կիրառած խմբի կազմում եղել են նաև ՀՀ քաղաքացիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի