Զգալի առաջընթաց ենք արձանագրել ՏՏ զարգացման բնագավառում. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մասնակցել է «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի […]





































