16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թաքուն պարտքեր. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարության պաշտոնական կանխատեսումներով, ՀՀ պետական պարտքը 2015 թվականի վերջին կկազմի 4.9 միլիարդ դոլար: Դրանով պետական պարտքը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի շուրջ 45 տոկոսը: Իրականում, սակայն, պատկերը այլ կլինի: Քանի որ ՀՆԱ-ի աճը խիստ կասկածելի է, սպասվում է, որ գործնականում՝ մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 55-57 տոկոսը։ Բայց […]

«Սդղի գյոլ»-ում ծեծված Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան. Հրապարակ

«Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: «Հրապարակի» տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր […]

Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի մեջ է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե՛ գիշերը, թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան: Բացի դա նստացույցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը նույնպես նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում […]

Բաղրամյանից բերման ենթարկվածի մոտ կռփազենք է հայտնաբերվել

Հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում: Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: 

Խաչի զորությունը

Խաչ ասելով` միշտ նկատի ունենք Խաչը Խաչեցյալ, բայց միևնույն ժամանակ նաև Հարուցյալ Քրիստոսի հետ միասին, և մեր խաչապաշտությունը հենց քրիստոսապաշտությունն է: Այս իմաստով խաչը` որպես Քրիստոսի խորհրդանիշ, գործածվում է հատկապես եկեղեցիների շինարարության ժամանակ, երբ եկեղեցու գմբեթին խաչ են հաստատում: Գմբեթի խաչը Քրիստոսի և Եկեղեցու միասնությունն է ցույց տալիս, նաև Քրիստոսի` Եկեղեցու գլուխ լինելը:

Կինը հայտնվել է բանտում` ամուսնու վերնաշապիկը չարդուկելու համար

21-ամյա Դուլսե Գարսիան Մեքսիկայից, բանտում է հայտնվել ամուսնու վերնաշապիկը չարդուկելու համար: Կինը հրաժարվել է արդուկել ամուսնու վերնաշապիկը, պատճառաբանելով, թե կասկածում է, որ այդ վերնաշապիկով նա գնալու է սիրուհու հետ հանդիպման: Ամուսինը ոստիկանություն է դիմել, եւ քանի որ կինը կի կարողացել 31 դոլար տուգանք վճարել, 12 ժամով բանտում է հայտնվել:  

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության եզրին են

Հոլիվուդյան հանրահայտ զույգ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնությունը վտանգի մեջ է, սիրված զույգը ցանկանում է ամուսնալուծվել: In Touch հանդեսի տվյալներով` զույգի հարաբերությունները վատացել են, քանի որ Փիթի կարծիքով` կինն անընդհատ փորձում է վերահսկել իրեն: Հենց Փիթն է ցանկանում ամուսնալուծվել, նա հայտարարել է, որ այլեւս չի կարողանում դիմանալ կնոջ ծանր բնավորությանը:  

Ինչու հենց այս պայքարին միացան հայտնիները /վիդեո/

Երգչուհի Լիլիթ Պիպոյանի խոսքով՝ քաղաքացիական պայքարին էլ լիդեր պետք է: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդհանրապես նման դեպքերում հենց պայքարի ընթացքում են ծնվում լիդերները: Հարցին, թե ինչու հենց այս դեպքում հայտնի անձինք որոշեցին ակտիվ մասնակցել նստացույցին, նախկինում էլ են եղել ցույցեր, սակայն նրանք չկային, Պիպոյանն ասաց, որ երիտասարդներին պաշտպանելու կարիք կար: Խնդիրը քաղաքական չէր, […]

Տնտեսական աճ է արձանագրվել

2015 թ. հունիսի 23-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ ԱրթուրՋավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսե Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը: Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 23-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: 2015 թ. մայիսին արձանագրվել է 0.5% գնանկում, որը հանգեցրել է նախորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի