06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարը` փաստաբանների պալատում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը:

Արդարադատության նախարարը նշել է, որ երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով առաջիկայում նոր հուշագիր  կստորագվի, որի արդյունքում առկա փոխգործակցությունը կմտնի որակապես նոր փուլ: Նախարարն ընդգծել է, որ փաստաբանական համայնքը Հայաստանի ամենակայացած մասնագիտական կառույցներից մեկն է: «Փաստաբանների պալատն այսօր հայտ է ներկայացում լրջագույն դերակատարում ստանձնելու ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության երաշխավորման գործում»,- ասել է արդարադատության նախարարը:

Արա Զոհրաբյանը ողջունել է նախարարին և կարևորել երկկողմ համագործակցությունը և հայտնել, որ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2005թ-ից:

Նրա խոսքով, փաստաբանության մասին օրենքը լայն հնարավորություն է տալիս փաստաբաններին զարգացնելու այս ինստիտուտը: ՙՏարածաշրջանում լավագույն տեղում ենք գտնվում: Վերջերս էլ առիթ ունեցանք հանդիպել ԱՊՀ երկրների Փաստաբանական համայնքների ներկայացուցիչների հետ և պետք է փաստել, որ այդ երկրների Փաստաբանական համայնքները կառուցվածքային առումով մեր երկրի Փաստաբանական ինստիտուտից վերցնելու շատ բան ունեն: Մասնավորապես, այդ երկրներում չկան Փաստաբանական դպրոցներ, Հանրային պաշտպանի գրասենյակներ՚,-նշել է Արա Զոհրաբյանը:

Խոսելով փաստաբանի անկախության մասին՝ Արա Զոհրաբյանը հայտնել է Փաստաբանների պալատի զարգացման մեջ շատ կարևոր դեր ունի փաստաբանը՝  Փաստաբանների պալատի շենքը,  Փաստաբանների պալատի կառավարման մարմինները որևէ բան չեն կարող անել, եթե դրսում «կռիվ տվող» փաստաբանը ինքը չկարողանա անկախ լինել և չկարողանա բարձրացնել փաստաբանի հեղինակությունը: Այդ իսկ պատճառով ՓՊ ղեկավարի գնահատմամբ, բոլոր դրական զարգացումները «մեր փաստաբանների ձեռքբերումներն են»:

Պալատի նախագահի խոսքով Արդարադատության նախարարությունը ներկայացված է թե՜ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կազմում, թե՜ Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդում:

Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նախարարություն հետ նախկինում եղել են կնճռոտ էջեր, բայց դրանք պատվով հաղթահարել ենք և երկու կառույցները շարունակում են զարգացնել համագործակցությունը:

Այնուհետև հյուրերը շրջայց են կատարել Հանրային պաշտպանի գրասենյակում ծանոթացել հանրային պաշտպանների աշխատանքային գրաֆիկին և աշխատանքային պայմաններին:

ՀՀ Փաստաբանական դպրոցում Արդարադատության նախարարը մասնակցել է Դատական նիստերի դահլիճի բացման արարողությանը և ներկա գտնվել Դպրոցի ունկնդիրների կողմից կազմակերպված դատախաղին: Նախարարը կարևորել է դատական նիստերի դահլիճի բացումն ու ընդգծել, որ դրա արդյունքում Փաստաբանական դպրոցի ունկնդիրն ուսուցման ընթացքում հնարավորություն կստանա ամբողջությամբ տիրապետելու դատական գործընթացի նրբություններին:

Դատական նիստերի դահլիճի կահավորումն իրականացվել է ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգուելյանի  ֆինանսավորմամբ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ