06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապաքինվում է. տիկին Գոհարին ամուսնու մահվան մասին չեն ասել

Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կինը` Գոհար Մկրտումյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում:

Այս այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը.

«Վիրահատությունից հետո բարդություններ չեն առաջացել, իրեն համեմատաբար լավ է զգում, բայց բազմաթիվ հարցեր է տալիս, ուզում է տուն գնալ, բայց դեռ երկար ժամանակ կմնա հիվանդանոցում»: Հիշեցնենք, Ջրային կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հոկտեմբերի29-ին հիվանդանոցում մահացել է:

Տիկին Գոհարին ամուսնու մահվան մասին դեռևս չեն տեղեկացրել: Հիշեցնենք, Երևանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին:

Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը եւ պարզվել է, որ նա դեպքի պահին եղել է սթափ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ