23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հերթական աղիքային թունավորման դեպքը Արմավիրում. 3-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 6-ին` ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային սալմոնելյոզ բացիլակրություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2012 թ. ծնված Անյուտա Ա.-ն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: 

Համոզված չեմ, որ Սերժ Սարգսյանը կողմ է, բլեֆներ եմ տեսնում. Արամ Սարգսյան /վիդեո/

«Իմ խորին համոզմամբ՝ օրենքները հարգել է պետք, առաջին հերթին գրված օրենքները հարգել է պետք ու հետո նայել օրենքների բարելավմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումներից: «Այն ընտրական իրավիճակը, ինչ կա Հայաստանում ընտրական գործընթացների ու նրանց արդարության առումով, որևէ մեկին հույս չի ներշնչում, որ կարող է Սահմանադրության հանրաքվեն արդար անցնել, ավելին […]

Ներկայացվել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը

Հայաստանի Հանրապետության արարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 6-ին մասնակցել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Այն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» ծրագրի շրջանակում: Ձեռնարկի համահեղինակներն են ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, ՀՀ ԱՆ […]

ՀԾԿՀ-ը կտուգանի ՀԷՑ-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը նիստ է անելու: Օրակրգում ընդգրկված հարցերից մեկով հանձնաժողովը տուգանելու է ՀԷՑ-ին:  Որոշումներից մեկի համաձայն ՀԷՑ-ը կտուգանվի 5 մլն դրամի չափով, քանի որ ընկերությունը խախտումներ է կատարել և սահմանված ժամկետում չի ավարտել սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին: Մեկ այլ որոշմամբ՝ քաղաքացու բողոքի հիման վրա ընկերությունը կտուգանվի ևս 5 միլիոն դրամով: 13 որոշումներով […]

Քարաբեկորները թափվել են կից ճանապարհին

Հուլիսի 7-ին, ժամը 09.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի:Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ Շահումյան փողոցում` թիվ 13 տան մոտակայքում փլուզվել է Ա. Գ.-ին պատկանող անասնագոմը (մոտ 25քմ), քարաբեկորները թափվել են կից ճանապարհին, փակելով այն:

Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը ձերբակալվել է. armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ ձերբակալվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև, որ կհարուցվի քրեական գործ: Նշենք, որ անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են […]

Ինչպես պաշտպանվել արևից

Ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու համար պետք է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբան Նազի Բարսեղյանը: Նա նշեց, որ արևայրուքից էլ պիտի զգուշանալ, քանի որ արևի ճառագայթների հետևանքով մաշկի տակ մեծ քանակությամբ մելանին նյութ է […]

Հունական ողբերգություն. հույն թոշակառուի լացը ցնցել է աշխարհը /ֆոտո/

Համացանցը ցնցել է Հունաստանում արված մի լուսանկար, որում հույն թոշակառուն գետնին նստած աղեկտուր լաց է լինում: «Ողջ կյանքում աշխատելուց հետո նա չի կարողանում ստանալ իր թոշակը»,- մեկնաբանել է լուսանկարիչն իր նկարը: Նա նշել է, որ 77-ամյա տղամարդը` Յորգոս Չաթցիֆոտաիդիս անունով, չի կարողանում ստանալ իր 120 եվրո թոշակը: 4 տարբեր բանկերի դիմաց ժամերով հերթ կանգնելուց հետո […]

Սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է

Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ  վառված՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է : Սփյուքի ամենահին ու ավանդույթներով հարուստ այս գաղթօջախը  միշտ առանձնացել է իր համախմբվածությամբ ու հավաքան ուժով: Այն այս անգամ էլ  չխախտեց ավանդույթն ու այս անգամ էլ համախմբվեց միասնականության գաղափարի  շուրջ: Հահմահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը  շրջելով Միջին արևելքը՝ հասավ Կահիրե:   […]

«Be Active Youth». Հայաստանում կիրականացվի միջազգային ուսուցողական ծրագիր

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA, ԵԱԴ) և իտալական «Fondazione Instituto Morcelliano» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում հուլիսի 8-ից 14-ը Եվրամիության Erasmus+ ծրագրի շրջանակում կիրականացվի «Be Active Youth» միջազգային ուսուցողական ծրագիրը: ԵԱԴ-ի նախաձեռնած ծրագիրը մայրաքաղաք Երևանում կհամախմբի երեք տասնյակ երիտասարդների եվրոպական տարբեր երկրներից՝ Իտալիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից և Հայաստանից: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան հարստացնել իրենց գիտելիքները հասարակական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի