28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտգործնախարարը կայցելի Փարիզ

Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք՝ Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ: Համաժողովին հրավիրվել են շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարներ։

Նա ավելին է, քան մենք պատկերացնում ենք

Նույնիսկ դժվար պահերին Աստված հավատարիմ է։ Երբեմն իրավիճակները կարող են թվալ անիմաստ, շփոթեցնող և վախեցնող։ Երբեմն մեր վախը կարող է լինել հսկա, իսկ հավատը՝ փոքրիկ, թշնամիները՝ մոտիկ, իսկ ընկերները՝ հեռու։ Երբեմն մեր բեռը թվում է անտանելի, իսկ մեր ցավը՝ անվերջանալի։ Երբեմն մեր աղոթքները դատարկ են, իսկ աղմուկը՝ բարձր։ Երբեմն մեր թշնամին աղմկում է, իսկ Աստված […]

Հակառակորդը կիրառել է թուրքական արտադրության հրթիռահրետանային կայանք

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետներից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց. տեղեկացնում […]

Տեսնում էլ են, գնահատում էլ

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի պայքարում որևէ պաշտոնի համար: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ավելացնելու բան չունի և իր տեսակետը ֆեյսբուքյան հանրագրում արտահայտել է: «Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են եւ գնահատողը գնահատում է…»,- գրել է պատգամավորը: Նշենք, որ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մինչ […]

Սահմանադրության նախագիծը հնարավոր է ԱԺ առաջիկա նիստի օրակարգ մտնի

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումներին ոչ միայն ՀԱԿ-ն էր դեմ արտահայտվում, այլ նաև ուրիշները: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհհաննես Սահակյանը՝ բնական համարելով լսումների մասնակիցների դրական վերաբերմունքը. «Մենք հեռու ենք այն մտքից, որ բոլորը կողմ են լինելու»,- ասաց Հովհաննես Սահակյանը և չբացառեց, որ […]

Նաիրա Զոհրաբյանը՝ Յուվեցի Կարոյին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո ) հայտարարություններին, ասաց, որ ցանկություն չունի դրանք մեկնաբանելու: Նշենք, որ Կարո Կարապետյանը հայտարարել է, որ  Նաիրա Զոհրաբյանն իր անձնական թշնամին է, քանի որ օգնել է նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին կալանքից ազատելու հարցում. «Ով իմ թշնամուն օգնում է, ինքն […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 բնակելի զանգվածի 83, 85, 89, 91-ից-95, 119, 120, 121, 129-ից-140 համարների, Րաֆֆու փող. 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, 53, […]

Լայնամասշտաբ պատերազմի անցնելու հավանականությունը մեծ է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսին Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը անդրադառնալով սահմանային վերջին օրերի լարվածությանը նկատեց. «Թուրքերը  տրադիցոինոլիստ են, սիրում են, որ թվերը կրկնվեն: Ես կարծում եմ, որ այս լարվածությունը կապված էր սեպտեմբերի 2-ի Արցախի հանրապետության անկախության հռչակագրի հետ , ոչ թե զորախաղերով: Հասկանում եք ինչում է խնդիրը՝ թուրքը էդքան էլ […]

«Լավագույն մարզական ընտանիք 2015» -ի երևանյան մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր

 ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք 2015>> հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով  Երևանը ներկայացնող 12 ընտանիք սեպտեմբերի 6-ին մեկնել է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա: Երևանյան մարզական պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի  պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամեն ինչ […]

Կփոխհատուցի սահմանամերձ համայնքների առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների (Արարատի մարզ՝ Երասխ, Գեղարքունիքի մարզ՝ Վահան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզ՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ՝ Ն.Կ. Աղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի