12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտառոց դեպք Գյումրիում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի եւ կրակոցներ արձակել: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ […]

Բիշարյանը ո՞ր հանցատեսակի մեջ է իրեն տեսնում.Ժողովուրդ

«ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը: Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական  միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, […]

Քոչարյանը զրկեց կոչումից, Սերժ Սարգսյանը պաշտոն կտա.Հրապարակ

«Հետաքրքիր զուգադիպությամբ, եւ ԵՏՄ, եւ ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին: Եթե արդեն որոշված է, որ ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը: Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` վերեւներում մտմտում են, որ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ […]

Լևոն Զուրաբյանը խայտառակել է Հայաստանը.Ժամանակ

«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսեւորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաեւ հայ պատգամավորներին: Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից […]

Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը. 8 զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 03.10-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 զոհ և 36 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ, հայտնում է tvzvezda.ru-ն։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը ղեկին քնել է։ Ավտոբուսը 200 մետր ընթացել է, ապա […]

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է  պատվիրակությունների ընդլայնված կազմով: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է  հայտնել Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ և նշել, […]

Ինչպե՞ս գրվեց «Հին Աստվածները»

Հովիկ Չարխչյանը Facebook-ի իր հանրագրում անդրադարձել է Լևոն Շանթի «Հին Աստվածները» դրամայի ստեղծման պատմությանը. «Քառասուն տարեկանիս քութեշե էի բռնված: Կանչեցի մեր Օվին (բժիշկ Հովհաննես Միքայելյանին): Երկու-երեք շաբաթ անջատ պիտի ապրեի, մինչև որ ուրիշները վարակելու շրջանն անցներ: Իսկույն ահագին դոզով ներարկում ըրին և, իրոք, երկրորդ օրը տաքությունս անցավ, գլուխս թարմ, բայց անկողնուց ելլելու և ուրիշներ ընդունելու իրավունք չունեի: […]

Փող տուր

Հիվանդանոցներում հաճախ հանդիպում ենք ճերմակ խալաթով տիկնանց, ովքեր բժշկական ծառայություններ չեն մատուցում, այլ կանգնելով վերելակում` ուղղորդում են մարդկանց վեր ու վար անելու հարցում: Եվ մի կոճակ սեղմելու պարտականությունն իրենց վրա են վերցնում` փոխարենը ամենաքիչը 100 դրամ պետք է տալ: Եթե ոչ թարսուշիտակ հայացքի եւ պարտքի ծանր զգացողության ներքո «հաճախորդը» լքում է բուժհաստատության առանց այն էլ ծանր միջավայրը: Henaran.am-ի […]

Ումով են վերադառնում հին ընկերները

Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Դաշնակցությունը» «այո»-ի քարոզարշավի շրջանակներում ստեղծվել է քսան հոգուց բաղկացած խմբեր, որոնք բաժանված են հինգ մասի, խմբերի պատասխանատուներն են Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը և Լևոն Մկրտչյանը: Խմբերում ներգրավված են նաև հանրությանը հայտնի ևս չորս դաշնակցականներ: Նախատեսված է, որ յուրաքանչյուր […]

Երևանի փոխոստիկանապետին ազատեցին աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրա փոխարեն Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի