23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդիկ խփում աչքերը հանում են՝ դրսում են. Մարտինը մեռնում է բանտում/վիդեո/

«Միշտ անմեղներին բաց են թողնում ու մեղավորներին դատապարտում են: Իմ տղան ոչ մարզպետի տղա է, ոչ թաղապետի տղա: Մենք սովորական բանվոր ենք: Եթե պաշտոնյայի տղա լիներ, այսօր կալանավայրում չէր լինի: Կան մարդիկ, որ դանակահարում են, խփում են մարդկանց աչքերը հանում են՝ դրսում պտտվում են, իսկ իմ տղային արվամոլին ծեծելու համար դատապարտել  են: Մարտինս մեռնում է բանտում, ճաշի մեջ որդեր ու հազարումի բան է լինում… հիվանդ է ու ճար չկա»,-Henaran.am-ին պատմեց Գայանե Նասոյանը:

Նրա որդին Կոմայգում վիճել է տրանսվեստիտ Մաշայի հետ, որին ծեծելու համար կալանավորվել է : Մոր փոխանցմամբ՝ գործին կցվում է նաև գողության հոդված, որի հետ սակայն տղան կապ չունի: Ի դեպ, մայրը պատմեց, որ բանտում Մարտինը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել:

Տիկին Գայանեն փոխանցեց, որ որդին ծանր հիվանդ է, ու «Սևան» ՔԿՀ-ում հրաժարվում են նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել:

Մարտին Վարդանյանը դատապարտվել է 6 տարվա պատժաչափով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ