29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեքենայում խաչ են կախում` մտածելով, որ ապահովագրված են չարից

«Սնոտիապաշտությունը նախապաշարմունք է, որոշակի գերբնական ուժերի նկատմամբ հավատք է: Եվ մարդիկ որոշակի իրավիճակներից խուսափելու համար սկսում են չեղած բաների հավատալ,- «ուրբաթ 13»-ից առաջ եկող մարդկային վախերն այսպես բնութագրեց կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը:

Հոգեբանը նշեց, որ Ուղղափառության մեջ ասվում է` սնոտիապաշտությունը նույն հավատն է` առանց Աստծո. «Պարզապես այնպես է ստեղծված մարդու բանականությունը, որ չի կարող ապրել առանց հավատքի: Բայց կան մարդիկ, որ այդ հավատքն ուղղում են տարբեր ուղղությամբ` կա՛մ կրոնի, կա՛մ այլ ճանապարհով: Զորօրինակ` հեթանոսությունն ինքնին սնոտիապաշտություն էր, որովհետև հեթանոսները պաշտում էին այնպիսի իրավիճակների, երբ ինչ-որ ծիսակատարություններ պարտադիր անելու կամ չանելու դեպքում պաշտպանվում են չար ուժերից»:

Տիկին Պետրոսյանն ասաց նաև, որ հոգեբանական տեսանկյունից` սնոտիապաշտությունը պաշտպանողական մեխանիզմ է, որ մարդն օգտագործում է պաշտպանվելու ինչ-որ անորոշությունից: Սա մի բան է, ինչից մարդիկ տեղյակ չեն: Սնոտիապաշտ լինում են ոչ միայն այն մարդիկ, ովքեր բավարար գիտելիքներ չունեն, այլև նաև այն մարդիկ, որ բավականաչափ գիտելիքներ ունեն:

«Սա մարդկային տեսակի հարց է, որ պետք է պարտադիր ուղեկցվի որոշակի հավատքով: Անգամ քրիստոնեության մեջ սնոտիապաշտական դրսևորումներ կան: Օրինակ` մարդիկ խաչը 7 անգամ համբուրում եմ` իմանալով, թե իրենց մուրազն այդպես ավելի շուտ կկատարվի: Կամ ավտոմեքենայում խաչ են կախում` մտածելով, որ ապահովագրված են չարից: Այնինչ` խաչը, ընդամենը, մարդկանց պետք է հիշեցնի անընդհատ աղոթական ոգու մեջ լինելու մասին: Կամ` մտնում ենք եկեղեցի ու մեզ հուշում են (հիմնականում տարեցները), որ «այս պետք է անեք, այն պետք է անեք»:

«Ես կարծում եմ, որ սա նույնպես սնոտիապաշտություն է: Հատկապես այն դեպքում, երբ առանց այն էլ զգայուն հոգի ունեցող մեր երիտասարդներին, ովքեր այսօր ավելի շատ են եկեղեցի հաճախում, այդ կերպ հիասթափեցնում ենք ու հետ մղում եկեղեցուց»:

7

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ